Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 դեկ 2018 19:30

Ամենագեղեցիկ սիրո պատմությունը. 6000 կաղնի` մահացած կնոջ հիշատակին

Ամենագեղեցիկ սիրո պատմությունը. 6000 կաղնի` մահացած կնոջ հիշատակին Ուինսթոն Հաուսն իր մահացած կնոջ հիշատակին որոշեց ինչ–որ յուրահատուկ բան անել։ Նրանք ամուսնացել էին 1962 թ.–ին և այդ պահից ոչ մի օր չէին բաժանվել իրարից։ Բայց ամուսնությունից 33 տարի անց Ջանեթը հանկարծ մահացավ։ Որպեսզի ամոքի վիշտը, Ուինսթոնը 6000 կաղնի տնկեց տնամերձ հողատարածքում։ Այդ օրվանից անցել է ուղիղ 20 տարի...
Ջանեթն ու Ուինսթոն Հաուսը 1960 թ.–ին
Այս ամբողջ ընթացքում տեղի բնակիչներից ոչ մեկ սրա մասին չգիտեր։ Բայց մի օր օդապարիկով գյուղ եկավ ոմն Էնդի Քոլլեթը և երկնքից անհավանական մի բան նկատեց։
–Ես օդապարիկ ունեմ, որով պարբերաբար թռիչքներ եմ իրականացնում։ Դա ամենահիասքանչ բանն էր, որ ես երբևէ տեսել եմ բարձունքից,–պատմում է Քոլլեթը։
Սրտի վերևի հատվածը ցույց է տալիս այն տունը, որտեղ մեծացել է Ջանեթը։
Իսկ սրտի մեջտեղում Ուինսթոնը նարգիզներ է ցանել։
Երբեմն Ուինսթոնը, ով արդեն 70 տարեկան է, գալիս է կաղնիների այգի, նստում և հիշում է Ջանեթին, իրենց համատեղ կյանքը։ Նրա հիշողություններում նա միշտ երիտասարդ է և իր համար կմնա աշխարհի ամենագեղեցիկ կինը...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր