Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

24 դեկ 2018 09:46

Այս տարի խիստ ցուրտ է լինելու. ուժեղ ցուրտ արկտիկական հոսանքներ են գալու

Այս տարի խիստ ցուրտ է լինելու. ուժեղ ցուրտ արկտիկական հոսանքներ են գալուՀայաստանի ողջ տարածքը դեկտեմբերի 27-ին կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության տակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ Երեւանում եւ մարզերում դեկտեմբերի 27-ի երեկոյան ձյուն կտեղա։
«Հանրապետության ողջ տարածքը դեկտեմբերի 27-ին կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության տակ, երեկոյան ձյուն կտեղա, որից հետո ցիկլոնի անցումը կուղղորդվի Գրենլանդիայի կողմից եկող, շատ ուժեղ ցուրտ արկտիկական հոսանքների ներթափանցմամբ, եւ ջերմաստիճանը այս օրերի համեմատ 13-15 աստիճանով կնվազի»,– ասաց Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 28-ից սկսած -12 -13 աստիճան ցուրտ կլինի հանրապետության տարածքում։
Գագիկ Սուրենյանը հավելեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խիստ ցուրտ է լինելու, քանի որ 2017-18թթ․ դարի ամենատաք ձմեռն է եղել եւ Նոր տարվա օրերին գրանցվել է +12 +13 աստիճան տաքություն։
Սուրենյանը այս մասին նաեւ ֆեյսբուքյան իր էջում կարճ գրառում էր արել․ «27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր