Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 դեկ 2018 10:37

3-րդ աշխարհամարտը սարերի հետևում չէ․ երեք թեժ կետերն ըստ National Interest-ի.

3-րդ աշխարհամարտը սարերի հետևում չէ․ երեք թեժ կետերն ըստ National Interest-ի. Ամերիկյան զինվորականների կեսից ավելին համոզված է, որ համաշխարհային պատերազմը սարերի հետևում չէ։

Հաջորդ տարի Հարավային Չինաստանը, Ուկրաինան, Պարսից ծոցը և Կորեայի թերակղզին կմնան ամենաթեժ շրջանների ցանկում, որտեղից կարող է սկիզբ առնել երրորդ համաշխարհային պատերազմը: Այս մասին ասվում է ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլիի «National Interest»-ի հոդվածում։

Ֆարլիի խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի պայքարը ներկայում տեղի է ունենում տնտեսական պատժամիջոցների և սակագների վեճերի շրջանակներում, սակայն, քանի որ երկկողմ հարաբերությունները վատանում են, հակամարտությունը կարող է դուրս գալ եղած սահմաններից:
Ըստ Ֆարլիի, հաջորդ հնարավոր վայրը Ուկրաինան է, որտեղ կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը: Նա հիշեցրել է Կերչի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունը՝ նշելով, որ դա տարածաշրջանում լարվածության աճ է առաջացրել։
Ընդ որում՝ նա կարծում է, որ Ռուսաստանը հազիվ թե շահագրգռված լինի Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ «ստատուս քվոյի խախտմամբ»:
«Հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պահպանվող լարվածությունը՝ նույնիսկ փոքր ցնցումը կարող է խախտել փխրուն բալանսը, որը պահպանվում է վերջին մի քանի տարիներին, և Արևելյան Եվրոպան նետել քաոսի մեջ»,- նախազգուշացնում է Ֆարլին:
Երրորդ «թեժ» տարածաշրջանը Պարսից ծոցն է, որտեղ լարվածությունն աճում է Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման, Եմենի ու Սիրիայի հակամարտությունների պատճառով:
Ըստ նրա՝ չորրորդ օջախը նախկինի պես Կորեական թերակղզին է, չնայած Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի քայլերին:
Ֆարլին նշում է, որ «թեժ կետեր» կարող են առաջանալ նաև այլ պետություններում: Նրա կարծիքով՝ մոտ ապագայում, հավանաբար, ավելի վտանգավոր կլինի, քան ոչ վաղ անցյալում:
armeniasputnik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր