Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

24 դեկ 2018 12:20

Հնարավոր է՝ Մանվել Գրիգորյանի մի զանգով ստահակները զինվեն. պահանջում ենք արագացված դատավարություն

 Հնարավոր է՝ Մանվել Գրիգորյանի մի զանգով ստահակները զինվեն. պահանջում ենք  արագացված դատավարությունՄանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիների ակցիան Էջմիածնից տեղափոխվել է մայրաքաղաք Երևան:
Հիշեցնենք, որ ակցիաները մեկնարկեց հենց նույն պահից, երբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, և նա ազատ արձակվեց 25 միլիոն դրամ գրավի դիմաց:


Ակցիայի մասնակիցները պահանջում են  արագացված դատավարություն՝ խոստանալով իրենց գործողությունները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Գրիգորյանն ազատության մեջ է:
Ազատության հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Գրիգորյանը հանրության համար վտանգավոր մարդ է, և դատարանը հաշվի չի առել այդ ու մի շարք այլ հանգամանքներ: Քաղաքացին քննություն է պահանջում նաև դատավորի հանդեպ, ով ազատ է արձակել Մանվել Գրիգորյանինը:
Հավելենք, որ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:
«Չի կարելի թույլ տալ հանրության համար վտանգավոր մարդուն գտնվել ազատության մեջ: Եթե բաց են թողնում առողջական վիճակի համար, պետք է տեղափոխեն հիվանդանոց, այլ ոչ՝ առանձնատուն: Այո, ոստիկանությունը լավ է աշխատում, բայց տիրապետում ենք, որ նա երկար տարիներ եղել է ռազմական գործիչ ու հնարավոր է՝ զենքերը մինչև վերջ չեն հայտնաբերվել, հնարավոր է՝ իր մի զանգով իր ստահակներից ոմանք զինվեն: Սա ինֆորմացիա չէ, այլ՝ մտահոգություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր