Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

24 դեկ 2018 13:50

Ակցիան շարունակվում է.Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի չեն.Գլխավոր դատախազ

 Ակցիան շարունակվում է.Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի չեն.Գլխավոր դատախազԳլխավոր դատախազության մոտ Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիա իրականացնողների մոտ իջավ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Դավթյանը հայտարարեց, որ ստացել են դատական ակտը, համաձայն չեն դրա հետ և պատրաստվում են իրենց հիմնավորումներով բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են, որ այն արդեն այսօր այն մուտք արվի դատարան:


Ինչ վերաբերում է կայանալիք նիստի օրվան, Գլխավոր դատախազը հայտարարեց, որ օրենքով Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի քննությունն իրականացնում է նյութերը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում:
Հարցին, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը, Դավթյանն ասաց, որ որոշումը հիմնավորվել է հիվանդությամբ: Կալանքի հիմքեր դատարանը տեսել է, սակայն գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխպարինել կալանքին, որի հետ դատախազությունը համաձայն չէ:
Դատախազը չի կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչը, սակայն իրենք գտնում են, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ դատարանը հանրային ճնշման ներքո ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն ցանկանում, որ Մանվել Գրիգորյանն Ամանորին ազատության մեջ լինի, Դավթյանը հայտարարեց, որ խոսքը վերաբերում է իրավական գործընթացներին, դատարանն անկախ մարմին է և դատարանի նկատմամբ ազդեցությունն անթույլատրելի է, սակայն դատարանը կարող է հաշվի առնելով իրավիճակը, նիստը կայացնի հնարավորինս արագ, օրինակ մեկ օրվա մեջ:
Եթե հաշվի առնենք այն, որ բողոքը մուտք է արվելու այսօր, նիստը հնարավոր է կայանա արդեն վաղը:
Քաղաքացիները դատախազի հետ հանդիպումից հետո որոշեցին առանց փողոցներ փակելու շարժվել դեպի Վերաքննիչ դատարան և շարունակել իրենց ակցիաները՝ ճնշում գործադրելով դատարանի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր