Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»          Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ    

24 դեկ 2018 20:35

Գեղարքունիքում 45-ամյա տղամարդը բակում հարձակվել է զուգարանից դուրս եկած հարևանուհու վրա և ցանկացել է բռնաբարել

Գեղարքունիքում 45-ամյա տղամարդը բակում հարձակվել է զուգարանից դուրս եկած հարևանուհու վրա և ցանկացել է բռնաբարել
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Մ.-ի գործի դատական քննությունը:
Գևորգին մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի ապրիլի 26-ին, ժամը 21-ի սահմաններում Գևորգ Մ.-ն, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իրենց հարևանուհուն տեսել է բակի զուգարանից դուրս գալու ժամանակ, առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Կինը կտրականապես մերժել է:
Գևորգը ցանկացել է հարևանուհու հետ սեռական հարաբերություն ունենալ նրա կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով: Նա բռնել է հարևանուհու բազուկներից, հրել-վայր է գցել նրան, փորձել է ուժի գործադրմամբ հասնել իր նպատակին:
Կինը դիմադրել է, օգնություն է կանչել: Կնոջ ձայնը լսել ու մոտեցել է նրա ամուսինը:
Վերջինիս տեսնելով՝ Գևորգը տեղից վեր է կացել, դադարեցրել է բռնի գործողությունները՝ իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցավոր դիտավորությունը:
Առաջադրված մեղադրանքում Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե ապրում է իր հայրական տանը: Նախկինում կատարած գողությունների համար դատապարտված է եղել, ազատություն է դուրս եկել 2018 թվականի մարտին:
Ապրիլի 26-ին, ժամը 20-ի սահմաններում գտնվելով հայրական տանը, հինգ-վեց բաժակ օղի է խմել, ցանկացել է ծխել, բայց ծխախոտ չի ունեցել:
Դուրս է եկել, որ հարևանից ծխախոտ ուզի, բայց տեսել է այդ հարևանի կնոջը, որը գնում էր բակի զուգարան:
Այդ պահին իր մոտ ցանկություն է առաջացել հարևանի կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու: Գնացել է նրանց զուգարանի կողմն ու սպասել է, որ հարևանուհին դուրս գա:
Երբ նա դուրս է եկել զուգարանից, ինքը մոտեցել ու առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Կինը հրաժարվել է, սկսել է դիմադրել: Ինքն այդ պահին բռնել էր նրա ձեռքերից: Նրան հրել ու գցել է գետնին, սկսել է հաղթահարել նրա դիմադրությունը, որ սեռական հարաբերություն ունենա:
Կինը անընդհատ դիմադրել է, նույնիսկ փորձել է ձեռքը մտցնել իր աչքի մեջ: Ինքը գլուխը մի կողմ է տարել, փորձել է նաև փակել կնոջ բերանը, որ նա չգոռա, բայց նա ոտքերով ու ձեռքերով դիմադրում էր: Ինքը չի կարողացել նրա շալվարը հանել, բայց հանել է իր շալվարը:
Այդ պահին կնոջ գոռոցները լսելով՝ մոտեցել է նրա ամուսինը: Նրան տեսնելով՝ ինքը ոտքի է կանգնել:
Հարևանը հարցրել է. «Էս ի՞նչ ես անում»:
Ինքն էլ պատասխանել է. «Չե՞ս տենում՝ ինչ եմ անում»: Ասել ու թողել-հեռացել է՝ հարևանն իր հետ չի վիճաբանել, իրենք չեն կռվել: Ինքը գնացել է տուն:
Ինքը երկար ժամանակ կնոջ հետ հարաբերություն չէր ունեցել, բացի այդ՝ խմիչքի ազդեցության տակ էր գտնվում:
Գևորգ Մ.-ն զղջացել է կատարածի համար, հարևանից ու նրա կնոջից ներողություն է խնդրել:
Գործով վկա Անուշավանը (անունը փոխված է) հայտնել է, թե Գևորգն իրենց հարևանն է: Դեպքի օրն իրենց անասունը կորել էր, ինքը գնացել էր անասունը գտնելու: Կինն ու մայրը տանն էին:
Ժամը 21-ի սահմաններում ինքը գտել է անասունը, քշել է տուն: Իրենց բակի մոտակայքում լսել է կնոջ ձայնը՝ նա օգնություն էր կանչում, գոռում էր՝ մա՜մ, մա՜մ՝ իր մորն էր կանչում:
Ինքն արագ գնացել է ձայնի ուղղությամբ ու տեսել է գետնին ընկած կնոջն ու իրենց հարևան Գևորգին: Նա շատ խմած էր: Իրեն տեսնելուն պես նա ոտքի է կանգնել ու հեռացել է՝ իր հարցին պատասխանելով. «Չե՞ս տենում՝ ինչ եմ անում»:
Ինքը Գևորգի հետ չի կռվել: Կնոջ հետ տուն է գնացել: Կինը պատմել է, թե ինչ է եղել: Հաջորդ օրը Գևորգն իրենից ու կնոջից ներողություն է խնդրել, ասել է, թե խմած է եղել, չի հասկացել՝ ինչ է անում…
Դատարանը հաշվի է առել, որ Գևորգը զղջացել է կատարածի համար, տուժողից ներողություն է խնդրել, նրա խնամքին են մինչև 14 տարեկան 2 երեխաները:
Դատարանը որպես Գևորգի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել հանցավոր արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, ինչպես նաև նրա կողմից հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը:
Գևորգ Մ.-ն մեղավոր է ճանաչվել բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 4 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2018 թվականի ապրիլի 28-ից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր