Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 դեկ 2018 13:25

Ադրբեջանի սցենարով նախատեսվում է հաջորդ քայլով Ռամիլ Սաֆարովին Ղարաբաղի նահանգապետ նշանակել

Ադրբեջանի սցենարով նախատեսվում է հաջորդ քայլով Ռամիլ Սաֆարովին Ղարաբաղի նահանգապետ նշանակելԱդրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացին պաշտոնական Բաքվի պատրաստ չլինելու մասին: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում ադրբեջանցի նախարարի հայտարարությունները:
«Մամեդյարովի հայտարարությունները կարելի է գնահատել ոչ այլ կերպ, քան Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսեւորում: Անհասկանալի է, թե սա ո՞ւմ հանդեպ է անհարգալից վերաբերմունք՝ մե՞ր, թե՞ ինքն իր: Ադրբեջանի ԱԳ նախարարը որպես մեծ զիջում խոստանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը: Իսկ ի՞նչ է՝ հիմա դրանից զրկվա՞ծ ենք: Համանման հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է պատերազմով սպառնալ: Չիրականացված երազանքներին դիմելու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն հռետորաբանությունն ու մոտեցումները, պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ սկսեն: Սա մեծ քայլ կլիներ դեպի սուբստանտիվ բանակցություններ, ինչպես սիրում է արտահայտվել Մամեդյարովը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի առաջարկած սցենարը նախատեսում է հաջորդ քայլով Ռամիլ Սաֆարովին Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակումը: «Այդ ժամանակ «ֆիզիկական անվտանգության ապահովման» իմաստով ամբողջական լրակազմ կլինի: Ցավալի է, որ պաշտոնական Բաքուն իր պատրանքներից չի կարողանում հրաժարվել եւ նույն ոգով է շարունակում: Ադրբեջանի իրական նպատակները չեն փոխվել»,- շեշտեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր