Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 դեկ 2018 14:58

Մեկնարկել է «Վստրեչի Ապերի» գործով դատական նիստը.Գործով անցնում է նաև դերասանուհի Լուիզա Ղամբարյանը

Մեկնարկել է «Վստրեչի Ապերի» գործով դատական նիստը.Գործով անցնում է նաև  դերասանուհի Լուիզա ՂամբարյանըԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի գործով դատական նիստը։
Գործով անցնում է նաև հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, ով ունի վկայի կարգավիճակ:

Հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր