Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

26 դեկ 2018 10:55

Ընտրության առաջ է կանգնել՝ ո՞ւմ փրկել՝ մորն ու որդո՞ւն, թե՝ կնոջը

Ընտրության առաջ է կանգնել՝ ո՞ւմ փրկել՝ մորն ու որդո՞ւն, թե՝ կնոջըԻնդոնեզական Սումատրա կղզում ցունամիի ժամանակ բնակիչներից մեկը ստիպված է եղել ընտրություն կատարել՝ ո՞ւմ փրկել, մորն ու որդո՞ւն, թե՝ կնոջը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղետի ժամանակ 46-ամյա տղամարդն օգնության է շտապել 70-ամյա մորն ու 1-ամյա երեխային, սակայն, նկատելով, որ ջուրը տանում է կնոջը, որոշել է փրկել հենց վերջինիս:

Ուդինա Ահոկային հաջողվել է փրկել կնոջը, սակայն մայրն ու որդին մահացել են:
«Ես չհասցրեցի փրկել մորս ու որդուս»,-հուզված հայտարարել է ինդոնեզացին:
Հավելենք, որ Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 429-ի, իսկ անհետ կորածների՝ 150-ի:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր