Մենք չենք սահմանում Արցախյան հակամարտության լուծման կոնկրետ ժամկետներ․ Զախարովա

«Մենք չենք սահմանում ժամանակային սահմաններ։ Եթե խոսենք ժամկետների մասին, մենք մշտապես հանդես ենք եկել ամենաարագ կարգավորման և բոլոր այն պայմանների օգտին, որոնք ուղղված են այս խնդրի ամենաարագ լուծմանը։ Բայց խոսել կոնկրետ ժամկետների մասին, ես, ճիշտն ասած, չեմ համարձակվի։ Պատմությունը երկար է, ցավոք, հակամարտությունը՝ ձգձգվող»,- ասել է Զախարովան։
Խոսնակն ավելացրել է, որ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, և՛ որպես Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր անցյալ ունեցող պետություն, Ռուսաստանը մտադիր է անել ամենը, ինչ իրենից կախված է արագ լուծման հասնելու համար: