Մանվելը ՀՀԿ-ականներին չի ընդունում,փորձել է ցույց տալ, որ «դուխը» տեղն է, բայց 25 րոպե հետո սկսել է շնչահեղձ լինել«Հրապարակ»

Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ միջնորդավորված, սակայն Մանվել Գրիգորյանն ասել է՝ լավ չեմ։
Ինչ վերաբերում է երկրապահներին, ապա նրանց Մանվելը չի մերժում ու այս ընթացքում, ըստ մեր զրուցակցի ահագին մարդ է եկել, այնքան, որ մեր զրուցակիցը զարմացել էր։ «Արա Կետիկյան, տարածքայիններից շատերը՝ Արմավիրին Աշոտը, Կենտրոնի նախագահը, (ԵԿՄ) Դավթաշենի, Շիրակի մարզի նախագահը, Շիրակի Յուրան»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։
Ըստ որում, այս այցելությունները կոնֆիդենցիալ չեն, Մանվել Գրիգորյանին այցելողներն էլ որեւէ բան չեն ուզում թաքցնել, քանի որ ոստիկանությունը 24 ժամ Մանվել Գրիգորյանի առանձնատան մոտ հսկողություն է իրականացնում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին նորից կալանավորելու պահանջով բողոքի ակցիաներ անողները անընդհատ հայտարարում են, որ Մանվել Գրիգորյանը ստում է իր առողջության վերաբերյալ, որ խղճահարություն հարուցի։ Մեր զրուցակիցը, որ արեդեն 1-2 անգամ եղել է նրա մոտ, ու թեպետ Գրիգորյանը փորձել է ցույց տալ, որ լավ է, «դուխն» էլ տեղը, բայց 25 րոպե հետո ուղղակի սկսել է շնչահեղձ լինել։
Ինչ վերաբերում է քաղցկեղի տարածմանը, ապա ասաց, որ եթե օնկոմարկերներով նախկինում եղել է 2, ապա հիմա հասել է 4-ի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում