Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

27 դեկ 2018 12:52

Զգուշացնում ենք՝ պատմությունը կարող է կրկնվել.մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ.Թուրք հաքերներ

Զգուշացնում ենք՝ պատմությունը կարող է կրկնվել.մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ.Թուրք հաքերներ«Cyber-Warrior Akıncılar» անվամբ հանդես եկող թուրք հաքերները կոտրել են Հունաստանի արտգործնախարարության էլեկտրոնային նամակագրության համակարագը և ազգային ռազմավարության կայքը: Հաքերները կայքում ագրեսիվ բովանդակությամբ գրություն են թողել: Դրանում մասնավորապես ասված է եղել.
«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ: Մեր սահմանները մեր կարմիր գծերն են: Մենք զգուշացնում ենք այդ կարմիր գծերը անցնողներին: Հիշեցնենք ձեզ (հույներ-խմբ.), որ պատմությունը կարող է կրկնվել: Հունաստանի դեմ մեր հարձակումները շարունակվում են: Մի շարք մեդիա կառույցներ մեր թիրախում են: Եթե Հունաստանը շարունակի այս քաղաքականությունը, ապա մեր հարձակումները շարունակվելու են»:
Թուրք հաքերների հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օրեր առաջ Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետը կոշտ կերպով զգուշացրել էր Թուրքիային, որի ռազմական ինքնաթիռները խախտել էին Հունաստանի օդային սահմանն և մոտեցել էին հունական կղզիներին: 

«Եթե թուրքերը մոտենան մեր կղզիներին, կոչնչացնենք նրանց». ասել էր հույն պաշտոնյան:

Հիշեցնենք, որ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» նախադասությունը Թուրքիայի իշխանությունների կողմից օգտագործվել էր Կիպրոսի մի հատվածի օկուպացիայից առաջ: Այդ գրությունը նաև ստացել էր նաև 2007թ. սպանված պոլսահայ լրագրող, Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր