Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

28 դեկ 2018 12:03

Քննչական կոմիտեն չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ

Քննչական կոմիտեն չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի մեկնաբանությունը ընկերությունում անցնող ստուգումների մասին ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակումների վերաբերյալ 
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Քննչական մարմինների գործառույթների իրականացման տեսանկյունից նման գործողություններն անհասկանալի են: Նրանք միայն նեգատիվ զգացմունքային ֆոն են ձևավորում Հայաստանի հասարակության շրջանում և չեն կարող այլ խնդիրներ լուծել: Նման հրապարակումները թույլ են տալիս պնդել քննչական մարմինների կողմնակալության մասին: Ընդհանուր առմամբ գործընթացը չի նպաստում արդյունավետ համագործակցությանը:  


Իհարկե, մենք չենք կարող բացառել Ընկերության գործունեությանը վերաբերվող որոշ դիտարկումներ: Սակայն քննության նման սկզբունքներն ոչ կոռեկտ են և ՀԿԵ-ի գործունեության կողմնակալ գնահատականների հիմք են հանդիսանում:
Ընկերությունում օգոստոսին սկսված ստուգումների անցկացման հիմք էր հանդիսացել այն, որ Հարավկովկասյան երկաթուղին, իբր, չի վճարել 20 հազ. դոլարի չափով հարկեր, այն պարագայում, որ այդ պահին հարկային հավելավճարների չափը ՀԿԵ-ի կողմից կազմում էր մոտ $1 մլն: 
Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տևողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազացելու է 4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2,5 անգամ:
Որոշ մեկնաբանները, գնահատելով ընկերության 10-ամյա գործունեությունը, նույնիսկ չեն բարեհաճում ծանոթանալ Հայաստանի կառավարության 2006 թվականի հոկտեմբերին ընդունված № 1497-Ն որոշմանը, որտեղ ասվում է, որ 2006 թվականի դրությամբ երկաթուղու կողմից չստացված ներդրումների ծավալը կազմում է $250 մլն: Միևնույն ժամանակ ՀԿԵ-ի աշխատանքի ընթացքում անվտանգության մակարդակը բնորոշող տրանսպորտային պատահարների թիվը երկաթուղում նվազել է 6 անգամ, էներգամատակարարման տեխնիկական միջոցների խափանումը՝ 4 անգամ, երկաթուղային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների խափանումը՝ 10 անգամ։ Գնացքների միջին արագությունը 25 կմ/ժ-ից ավելացել է մինչև 60 կմ/ժ, իսկ որոշ տեղամասերում՝ մինչև 100 կմ/ժ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, աշխատանքի արտադրողականությունը ավելացել է 46%, միջին աշխատավարձը՝ 75%, ներդրվել են մինչ այդ Հայաստանում չoգտագործվող նոր տեխնոլոգիաներ՝ օրինակ, Ռուսական երկաթուղիների չափորոշիչներով կատարվող ջերմաքարշերի և էլեկտրաքարշերի վերանորոգում:

Միջոցառումների համալիրը թույլ է տվել էականորեն կրճատել վթարային իրավիճակների թիվը: Այսպես, եթե 2008 թվականին, երբ ՀԿԵ-ն նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, երկաթուղում գրանցվել էր կազմակերպված գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք (այդ թվում 4 մարդատար), ապա 2017 թվականին արձանագրվել է միայն 1 նման դեպք, այն էլ ոչ երկաթուղայինների մեղքով:
Աշխատանքներ են տարվում նաև շարժակազմի թարմացման ուղղությամբ: 2018 թվականին ընկերությունը գնել է երկու նոր էլեկտրագնացք՝ առաջինն արդեն շահագործվում է Երևան-Գյումրի երթուղում, իսկ երկրորդը հանձնվելու է 2019 թվականի սկզբին: Գնվել է նաև 40 նոր կիսավագոն. սա  Հայաստանի երկաթուղիներում ամենապահանջվող վագոնների տեսակներից է:
Մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն արտադրական գործընթացները, այլև սոցիալական ծրագրերը: 10 տարիների ընթացքում նման ծրագրերին ուղղվել է մոտ $700 հազ.: Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով՝ ընկերությունը պահպանում է աշխատողների կոլեկտիվը, այն դեպքում, երբ 2006 թվականին ընդունված նշված որոշման համաձայն 2011 թվականի դրությամբ աշխատողների թիվը պետք է զգալիորեն պակաս լիներ:
Գնահատելով Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը ոչ հեշտ 2018 թվականին՝ կարող եմ ասել, որ այն մենք հաջող ենք ավարտում. բոլոր արտադրական ցուցանիչները գերակատավվել են, այս պահին քննարկվում է տարվա արդյունքներով աշխատողների պարգևատրման հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր