Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 հուն 2019 22:00

Ինչպես չգիրանալ ամանորյա տոներին

Ինչպես չգիրանալ ամանորյա տոներինԱմանորյա տոներին ընդառաջ՝ շատերին անհանգստացնում է մի հարց՝ ինչպես չգիրանալ տոների ընթացքում։ Բազմազան ուտեստների գայթակղությանը ոչ բոլորն են դիմանում, սակայն տոներից հետո պարզվում է, որ այլեւս ձեր նախկին հագուստի մեջ չեք կարողանում «տեղավորվել»։
Բրիտանական բժշկական ամսագրում (British Medical Journal) հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ամանորյա արձակուրդների ընթացքում հաճախ կշեռքին կանգնելը օգնում է ավելորդ կիլոգրամներ ձեռք չբերել։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաշին պարբերաբար հետեւելն օգնում է, որպեսզի մարդիկ տեսնեն, որ սկսել են քաշ հավաքել ու դիմակայեն ուտելիքների չարաշահմանը։
Մասնագետները նշում են, որ Ամանորին մարդիկ միջինը 0,5-1 կիլոգրամ քաշ են հավաքում, սակայն տոներից հետո քչերն են կարողանում կրկին ազատվել հավաքած ավելորդ կգ-ներից։
Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս տոների ընթացքում վերահսկել քաշը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր