«Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն          ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

03 հուն 2019 11:45

Երևանի գլխավոր տոնածառն ընդգրկվել է ԱՊՀ երկրների ամենաբարձր տոնածառերի եռյակում

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զբոսաշրջային ոլորտներում ուսումնասիրություններ կատարող «ՏուրՍտատ» կենտրոնի մասնագետները կազմել են Անկախ պետությունների համագործակցության երկրների ամանորյա տոնածառերի առաջատար տասնյակը՝ ըստ բարձրության:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վերլուծական ընկերության տվյալներով՝ ԱՊՀ քաղաքների տասնյակը, որում ընդգրկվել են ամենաբարձր տոնածառը զարդարածները, գլխավորել է Աշխաբադը (38 մետր): Առաջատար եռյակում տեղ են գտել նաև Բաքուն և Երևանը (37-ական մետր)

Տոնածառերի բարձրությամբ առաջատար մայրաքաղաքներն են Տաշքենդը (35 մետր), Մինսկը (30 մետր), Դուշանբեն (28 մետր), Մոսկվան (27 մետր), Աստանան, Բիշկեկը և Թբիլիսին (25 մետր):

Մոսկվան, իր հերթին, գլխավորել է ԱՊՀ մայրաքաղաքների տասնյակը՝ ըստ բնական եղևնու բարձրության:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր