17:05 - Ջուր չի լինելու         16:50 - Ինչպես են Երևանում պոռնկությամբ զբաղվեղ կանայք բերման ենթարկվում. տեսանյութ      16:30 - 25 ավտոմեքենա Է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում    

05 հուն 2019 12:26

Քառօրյա պատերազմը, «թավշյա հեղափոխությունը»կանխատեսած աստղաբանը՝ նոր Հայաստանի մասին

Քառօրյա պատերազմը, «թավշյա հեղափոխությունը»կանխատեսած աստղաբանը՝ նոր Հայաստանի մասինԱստղաբան Լյուսյա Հակոբյանը, որը 2016 թվականին կանխատեսել էր քառօրյա պատերազմը, իսկ 2017 թվականին` «թավշյա հեղափոխությունը», կանխատեսումներ է արել նաև 2019 թվականի համար։
Քաղաքականություն
2018 թվականի համեմատ 2019 թվականն ավելի թեթև կլինի։ Ներքաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ չեն լինի։ Սահմանադրական փոփոխություններ կանցկացվեն։
Դարձյալ վարչապետ կընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Նա երկիրը կտանի դեպի զարգացում, և կարևոր է, որ նրան չհարվածեն թիկունքից։ Նա պետք է լուծի կադրային խնդիրը և իր շուրջ համախմբի արտասահմանում, հատկապես Եվրոպայում կրթություն ստացած պրոֆեսիոնալներին։
Նախկին քաղաքական գործիչները չեն կարողանա վերադառնալ դաշտ։ Նրանք պետք է լավ գործեր անեն մեղքերը քավելու համար, և որպեսզի նրանց ընտանիքները խուսափեն պատժից։ Այդ օրինակին պետք է հետևեն և՛ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև նրանց երեխաները։
Տարվա ընթացքում փոփոխություններ կլինեն նաև արտաքին քաղաքականության մեջ։ Կամրապնդվի համագործակցությունը Ֆրանսիայի հետ, նոր պայմանագրեր կստորագրվեն եվրոպական երկրների հետ։ Հարցեր կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի հետ։
Պատերազմ չի լինի։ Հողեր չենք հանձնի։
Տնտեսություն
2019 թվականին պետք է զերծ մնալ շռայլությունից, հատկապես հարսանիքներ, ծննդյան օրեր և այլ իրադարձություններ տոնելիս։ Շատերին սնանկացում է սպասում, հիմնականում նրանց, ովքեր փորձել են խուսափել հարկ վճարելուց կամ ապօրինի ճանապարհով են հարստացել։ Հայաստանում օլիգարխներ չեն մնա։
Գազի և էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա, բայց որոշակի խնդիրներ կառաջանան նավթի և վառելիքի հետ։ Մի քանի վթարներ կլինեն էլեկտրացանցերում։
Ուժային կառույցներում կբարձրացնեն աշխատավարձերն ու կենսաթոշակները, իսկ զինծառայողներին կապահովեն բնակարաններով։
Հաջողություն է սպասում բոլոր նրանց, ովքեր լավ կշռադատված բիզնես կսկսեն։
Իրավիճակը երկրում
Եկեղեցական աշխարհում փոփոխություններ կլինեն։ Աղանդների և եկեղեցիների միջև բախումներ կսկսվեն։
Անցած տարին բացահայտումների տարի էր, իսկ 2019 թվականն արդարության և հատուցման տարի է լինելու։ Բոլոր նրանք, ովքեր պատժի են արժանի և օրենք են խախտել, կդատապարտվեն։ Լուրջ փոփոխություններ կլինեն դատական համակարգում և դատավորների շրջանում։
Կփոխվեն նաև տրանսպորտային միջոցների համարանիշները։ Բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ կլինեն։ Ավիացիայում ևս փոփոխություններ կլինեն, կնվազեն ավիատոմսերի գները։
Իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն թմրաբիզնեսի և դեղորայքի ոլորտի հանցագործությունների բացահայտումներով։ Թմրանյութերի և համասեռամոլների առջև դռները պետք է փակվեն։
Սպորտում լուրջ հաղթանակներ կլինեն։ Գեղասահքը արագ տեմպերով կզարգանա։ Հայկական մի շարք լավ ֆիլմեր կնկարահանվեն։ Զբոսաշրջությունը կզարգանա։
Սեր և հարսանիք
2019 թվականին հարսանիքներն ավելի շատ կլինեն։ 35-42 տարեկան չամուսնացածները կամուսնանան։
Խառն ամուսնություններ շատ կլինեն, հայուհիները հիմնականում կամուսնանան եվրոպացիների հետ։ Եթե 2018 թվականը բաժանման տարի էր, ապա 2019-ն ամուր ընտանիքների և երեխաների մկրտության տարի կլինի։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր