Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

07 հուն 2019 13:47

Կարագանդայի նահանգապետը«սպառիչ բացատրություն է տվել» ՝ սկանդալային սպանության վերաբերյալ

Կարագանդայի նահանգապետը«սպառիչ բացատրություն է տվել» ՝ սկանդալային սպանության վերաբերյալՂազախստանի Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը երեկ հանդիպել է հունվարի 1-ին «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի զոհ դարձած երիտասարդի հարազատների հետ: Nur.kz-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում հարազատներին տեղեկացրել են հետաքննության ընթացքի մասին:
Նշվում է, որ ոստիկանության շենքի դիմաց 200-230 մարդ է հավաքվել: Երլան Կոշանովը հավաքվածներին «սպառիչ բացատրություն է տվել»՝ կապված հետաքննության ընթացի և հետագա քայլերի հետ: Նա հայտնել է, որ քննությունը կլինի թափանցիկ և օբյեկտիվ, և բոլոր մեղավորները կպատժվեն: Բացի այդ, նա վստահեցրել է, որ ծեծկռտուքն ազգամիջյան բնույթ չի կրել:
Տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» և «Խուլիգանություն» հոդվածներով: Ավելի վաղ ղազախական БАСЕ հեռուստաալիքը դեպքից ուշագրավ մանրամասներ էր հայտնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր