Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 հուն 2019 10:19

Ռուսաստանի հայերը պատրաստ են միավորել հայկական սփյուռքը՝ ցանկացած երկրում հայաֆոբիայի դեմ պայքարի համար

Ռուսաստանի հայերը պատրաստ են միավորել հայկական սփյուռքը՝ ցանկացած երկրում հայաֆոբիայի դեմ պայքարի համարՌուսաստանի հայերը հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Մենք՝ Ռուսաստանի հայ համայնքը, խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ընկերներին, ինչպես նաև աջակցում ենք երկու երկրների պաշտոնական գերատեսչությունների դիրքորոշումը՝ կենցաղային վեճն ու ազգամիջյան կոնֆլիկտը տարանջատելու անհրաժեշտության հետ կապված: Մեր կողմից հայտարարում ենք ցանկացած դրսևորմամբ հայաֆոբիայի անթույլատրելիության մասին: Նման միջադեպերից են սկսվում էթնիկական հակամարտությունները: Ղազախստանի պետական դրոշի գույնը խորհրդանշում է խաղաղություն, ազգերի միասնություն: Անհրաժեշտ ենք համարում ազգամիջային կոնֆլիկտ հրահողներին անհապաղ պատասխանատվության ենթարկելը: Հայտարարում ենք նաև, որ պատրաստ ենք միավորել հայկական սփյուռքը՝ ցանկացած երկրում հայաֆոբիայի դեմ պայքարի համար»:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի (ծնված 1997թ.) նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների՝ Մալխասյան Թորգոմի, Մալխասյան Սոխակի և Նադիրբեկով Քայիրի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Ավելի վաղ սպանության համար կասկածվող հայ երիտասարդը տեսանյութ էր հրապարակել:
Նշենք նաև, որ սոցցանցերի ղազախստանյան տիրույթում չեն դադարում հայերին Ղազախստանից արտաքսելու կոչերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր