Հուսով ենք՝այս ողբերգությունը չի դառնա ազգամիջյան հակամարտության պատճառ.Ղազախստանում ՀՀ դեսպանատան հայտարարությունը
![Հուսով ենք՝այս ողբերգությունը չի դառնա ազգամիջյան հակամարտության պատճառ.Ղազախստանում ՀՀ դեսպանատան հայտարարությունը Հուսով ենք՝այս ողբերգությունը չի դառնա ազգամիջյան հակամարտության պատճառ.Ղազախստանում ՀՀ դեսպանատան հայտարարությունը](https://hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1546587830_ap.thumb_.jpg)
«Մենք խորապես ցավում ենք տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար, ինչը մարդկային կյանք խլեց և ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին:
Մենք վստահ ենք, որ հետաքննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և կպատժվեն օրենքի ուժով:
Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ առկա է միջմշակութային ներդաշնակություն և բացառիկ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Հուսով ենք, որ ԶԼՄ-ները կվկայակոչեն պաշտոնական աղբյուրները և սոցիալական ցանցերում չեն տարածի չհաստատված տեղեկություն, ինչը կարող է ազդել հանրային կարծիքի վրա, և այս ողբերգությունը դարձնել ազգամիջյան հակամարտության պատճառ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ էր սպանվել։ Կասկածյալ, 1997 թվականին ծնված Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Ոստիկանությունը խնդրում է նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին զանգահարել 102 հեռախոսահամարով։ Եվս 3 ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտնում է NUR.KZ-ն։
Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտում հրապարակվել են կասկածյալների լուսանկարները եւ անձնական տվյալները:
Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելին, Մալխասյան Սոխակ Սամվելին եւ Նադիրբեկով Քաիր Խամիտովիչը: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։