Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

08 հուն 2019 10:40

Գաղտնազերծված փաստաթղթեր, բացահայտումներ. ովքեր են Ռուսաստանի շահերը պաշտպանող հայ գործիչները.

Գաղտնազերծված փաստաթղթեր, բացահայտումներ. ովքեր են Ռուսաստանի շահերը պաշտպանող հայ գործիչները.Հունվարի 4-ին «Anonymous» հաքերային խումբը հրապարակեց Integrity Initiative բրիտանական ծրագրի գործունեության մասին նոր փաստաթղթեր (4-րդ մասը), որտեղ կային նաև փաստաթղթեր՝ կապված Հայաստանում ծրագրի գործունեության հետ։ Ստորև ներկայացնում ենք Հայաստանին վերաբերող գաղտնազերծված փաստաթղթերն ու դրանց թարգմանությունները։
Փաստաթուղթ 1
Armenia: twitting
By Chris Hernon and Victor Madeira
Wednesday 9th May 2018
Էդուարդ Աբրահամյանը, որը Statecraft հետազոտական կենտրոնի երկարամյա գործընկերն է ու Leicester համալսարանում ասպիրանտուրայի ուսանող, եկել է Կենտրոնի գրասենյակ մայիսի 1-ին, որ ամփոփ ներկայացնի Հայաստանում տեղի ունեցող ցույցերի վերջին մանրամասները, որոնք այդ ժամանակ հասնում էին իրենց գագաթնակետին։ Նա մշտական ուղիղ հեռախոսային կապի մեջ էր Փաշինյանի հետ։ Մենք անմիջապես սկսեցինք ուսումնասիրել այս իրավիճակի շուրջ Twitter-ում ստեղծված միջավայրը։ Մենք Retweet արեցինք Փաշինյանին աջակցող մեդիա ընկերություններին և անձանց և Tweet արեցինք հետազոտություններ Կրեմլի ապատեղեկատվությունների մասին։
 
Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները հետևություններ էին արել նախկինում տեղի ունեցած այնպիսի բողոքի ակցիաներից, ինչիպիսին,օրինակ, Մայդանն էր Ուկրայինայում, թե ինչ ուժ կարող են ունենալ տպավորիչ լոսանկարները։ Բարեբախտաբար, նրանք իշխանությունների կողմից չենթարկվեցին բռնությունների, այսպիսով ցույց տրվեց խաղաղ ցույցերի հզորությունը։
Մեջբերումներ Tweeter-ից
Aram Shahinyan (aramiggs)
Ամեն ինչն է յուրահատուկ Հայկական Հեղափոխությունում, անգամ ճանապարհ փակելու եղանակները։
Պաշտպանելով դեմոկրատիան ապատեղեկատվությունից
Hettie Wereldtekst (@HettieVanderVen)
Շատ հուզիչ լուսանկար։ Երեխան փակում է ճանապարհը իր խաղալիք մեքենաներով։ Մայիսի 2, Երևան։
Այս ամենն ինձ հիշեցնում է կատալոնացիների ոգին։ Զանգվածային և տևական խաղաղ ցույցեր։ Պարեր փողոցներում (կարծես Սարդանան լինի!), առանց բռնության խաղաղ անհնազանդություն։ Փոփոխությունը կարող է տեղի ունենալ։
 
Կրեմլը ի սկզբանե զգուշավորությամբ պաշտպանում էր իշխանության պոտենցիալ փոփոխությունը, չնայած ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը, թե «Ռուսաստանը միշտ ձեզ հետ է», կարելի է մեկնաբանել ավելի սպառնալից իմաստով։
Մինչդեռ Կրեմլի պրոպագանդայի արտահոսքերը սկսեցին հող նախապատրաստել անցանկալի ելքերի համար։ Globalisation Research (Global Research) կենտրոնը, որն ունի բացառապես հակաարևմտյան և պրո-կրեմլյան հայացքներ և դավադրության տեսություններ, անմիջապես փորձեց կասկած գցել ցույցերի վրա իրապես ցածր մակարդակով՝
Global Research @CRG_CRM
Ի՞նչ է Վաշինգթոնը իրականում անում Հայաստանում։ Գունավոր հեղափոխություն Մոսկվայի դե՞մ։
Մինչ իռլանդացի լրագրողը, ով դարձել է Կրեմլի պրոպագանդիստ, օգագործեց իրավիճակը Արևմտյան ԶԼՄ-ներին զրպարտելու համար՝
Bryan MacDonald (@27khv)
 
Ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի, Հայաստանի խաղաղ հեղափոխությունը չարժանացավ մեծ ուշադրության արևմտյան մեդիայի կողմից։ Այս ընդդիմադիր պաստառը կարող է բացատրել, թե ինչու․ այնտեղ ասվում է՝ Ռուսաստան և Հայաստան, հավերժ ընկերներ։
Մենք նշեցինք, որ սա խորամանկ համեմատություն էր և սուտ, ինչպես նաև ներառեցինք մեծ թվով արևմտյան մեդիայի հոդվածների նկարներ։
Integrity Initiative (@InitIntegrity)
Կրեմլի պրոպագանդիստին աշխատանքի մեջ․ 1․ Իշխող կուսակցությունը բռնություն չի գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ և թվում է, թե չի անտեսում նրանց պահանջները, 2․ Այն մեծ ծավալով լուսաբանվել է արևմտյան մեդիայի կողմից։
Մենք նաև ընդգծեցինք, թե ինչպես Կրեմլը ցույց տվեց իր կեղտոտ կողմը ցածր մակարդակի պրոպագանդիստական օպերացիաներով՝
Integrity Initiative (@InitIntegrity)
Կրեմլը սկսել է կամաց-կամաց կաթեցնել դավադրության տեսությունները և կեղտոտ խաղը Հայաստանի շուրջ` ուղղակի պահելով այն դանդաղ եռման վիճակում, որպեսզի կարողանա դուրս ցատկել, եթե իրադարձությունները իր ուզած հունով չգնան։
Պրոպագանդիստ Լեոնտևը, ըստ էության, ասում է՝ եթե Հայաստանը ցանկանում է շրջվել դեպի Արևմուտք, կորեք, մենք փրկեցինք ձեզ, դուք ոչ ոքի պետք չեք։
Integrity Initiative (@InitIntegrity)
Լեոնտևի լինքը այստեղ՝
 
Եվ վերջապես, մի բրդոտ շան պատմություն․․․
«Չալոն՝ հեղափոխական շունը» գրավել է մարդկանց ուշադրությունը շարժման սահմաններում և դրանից դուրս։ Փաշինյանն սկսեց իր բողոքը 200 կիլոմետրանոց երթով դեպի մայրաքաղաք և շունը միացավ նրան, մնաց նրա հետ ամբողջ ընթացքում։ Սա գրավիչ, լավ պատմված պատմություն է, ինչը գրավեց նաև օտարերկրացիների սրտերը։ BBC-ն ներկայացրեց սա, ինչպես և Ազատություն ռադիոկայանը, որն ունի իր հայաստանյան մասնաճյուղը։
 
Հայկական սոցիալական մեդիայի ամփոփում
By Greg Rowett
Հայերին ցանկացած բաց աջակցությունը ռիսկային է և՛ շարժման, և՛ մեզ համար։ Ցանկացած բարձր մակարդակի աջակցություն, անգամ ընդամենը բանավոր աջակցությունը կարող է օգտագործվել Կրեմլի դրածոների կողմից և օգտագործվել որպես ապացույց, որ հեղափոխությունը հովանավորվում է արևմտյան քայքայիչ ուժերի կողմից։ Այսպիսով, մենք պետք է շատ զգույշ և մտածված գործենք։ Բաց աջակցությունը կարող է ողջունվել որոշների կողմից, բայց կարող է մյուսներին հեռացնել հեափոխությունից և՛ Հայաստանում և՛ Արևմուտքում։ Սա հատկապես ճշմարիտ է բրիտանական շրջանակների համար, քանի որ Մեծ Բրիտանիան ընկալվում է որպես ՌԴ–ի հանդեպ առավելապես թշնամական դիրք ունեցող երկիր։
 
Չնայած սա չի խանգարում գործողություններին․ մենք կարող ենք մեծ աջակցություն ցուցաբերել հայերին հետնաբեմում՝ նրանց ուղղորդելով դեպի փաստերը և ինֆորմացիան, որոնք աջակցում են իրենց տեսակետներին, կապելով նրանց փորձագետների հետ և մատակարարելով առցանց միջավայրի վերլուծություններ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, և տարածաշրջանում, և Արևմուտքում։ Այս ինֆորմացիան կարող է օգտագործվել հայերի կողմից դրածոների փաստարկներին պատասխանելու և հակադարձելու գործում` չեզոքացնելով նրանց համայնքը։ Մենք նաև կարող ենք սովորեցնել նրանց հիմնական ռուսական մարտավարություն ու ռազմավարությունը համացանցում, և ինչպես լավագույնս դիմակայել դրանց։
Ամփոփում՝ հաշվի առեք արևմտյան բաց աջակցության ռիսկը, բայց թույլ մի տվեք դրան խանգարել մեզ։ Աջակցելն ու սովորեցնելը՝ ինչպես հակադրվել ռուսական դրածոներին և բոտերին, հնարավոր օգնության տարբերակներից մեկն է։
Ակտիվիստներ Հայաստանից, որոնք առաջ են տանում Ռուսաստանի շահերը, քարոզում և պաշտպանում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ու ջանքերը՝ ներկայացնելով իրենց որպես «վերլուծաբաններ», «փորձագետներ», «քաղաքական գործիչներ»։
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան՝ մասնագիտացված է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության, տարածաշրջանային անվտանգության և հետխորհրդային տարածաշրջանում կոնֆլիկտների մեջ։ Նա նաև հանդիսանում է Հայաստանի ԳԱԱ Արևելյան գիտությունների ինստիտուտի թուրքական ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտական մասնագետ։ Նա սովորել է Bergen University-ում (Նորվեգիա), Lund University-ում (Շվեդիա), Արևելյան գիտությունների ինստիտուտում և ԵՊՀ-ում: Եղել է University of California, Berkeley-ի ֆուլբրայթ ուսանող և հրավիրված ուսանող University of Washington, Seattle-ում։ Նա Հայաստանում ռուսական շահերի ակտիվ ներկայացուցիչներից մեկն է։ Մասնավորապես, նա ակտիվորեն ընդգծում է Ռուսաստանի անփոխարինելիությունը Հայաստանի անվտանգության հարցում, ուստի ջերմեռանդորեն պաշտպանում է Հայաստանի խորը ինտեգրացիան ռուսական ազդեցության դաշտում։ Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման շրջանում Տեր-Մաթևոսյանն ակտիվորեն ներգրավված էր ռուսական դիրքորոշումը ներկայացնելու գործում՝ ընդգծելով, որ Հայաստանի գոյության միակ տարբերակը Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունն է երկրում։ Իր մամուլի ասուլիսների ընթացքում նա հաճախ ընդգծում է, որ քանի դեռ Թուրքիան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ճամբարում է, Հայաստանի հիմնական օրակարգը պետք է լինի ինտեգրացիան Ռուսաստանի հետ։ Միջազգային սեմինարների և կոնֆերանսների ընթացքում նա ակտիվորեն պաշտպանում էր Հայաստանի իշխանությունների իրավունքը առաջնահերթություն տալու ինտեգրացիային ռուսական հովանու ներքո գտնվող կազմակերպությունների հետ՝ ԵՄ–ի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիոն ուղիների փոխարեն։ Նա հաճախ էր պրոպագանդում ներկա իշխանությունների հաջողությունները տնտեսության, արտաքին քաղաքականության և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու մեջ։ Նա Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս է։
 
Ջոնի Մելիքյանը հայ ակտիվիստներից է, որը հիմնականում կենտրոնացած է Վրաստանի և վրացական շահերի վրա։ Նա «Գազպրոմի» կողմից հիմնված «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի շրջանավարտ է։ Նա նաև դասավանդում է Ռուս-հայկական սլավոնական համալսարանում։ Վրաստանում ներկայացնելով իրեն որպես փորձագետ՝ նրա գործունեությունը հիմնականում եղել է կողմնակալ։ Մասնավորապես, որպես վրացական շահերի գծով փորձագետ՝ Ջոնի Մելիքյանն ունի ընդգծված պրո-ռուսական կողմնորոշում և արդարացնում է Ռուսաստանի դիրքորոշումը Վրաստանի և անջատված տարածքների վերաբերյալ։ Ավելին, իր մամուլի ասուլիսներին նկատելի է Մելիքյանի հակաարևմտյան դիրքորոշումը Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ և ԵՄ ուղղվածության մասին։ Նա, մասնավորապես, բարձրաձայնում է, որ Վրաստանի ինտեգրացիան Արևմուտքի հետ վտանգում է Հյուսիսային Կովկասի անվտանգությունը։ Նա ակտիվ կապերի մեջ է ՌԴ դեսպանության ներկայացուցիչների և Մոսկվայում իր կոլեգաների հետ։
 
Վարդան Ոսկանյանը Իրանական հարցերով հայտնի մասնագետ է։ Նրա վերլուծական և փորձագիտական գործունեությունը իրականացվել է արևելագետ Գառնիկ Ասատրյանի գլխավորությամբ՝ հայտնի գիտնական և ակտիվիստ, որն ունի պրո-ռուսական կողմնորոշում։ Ոսկանյանի ֆունկցիան, որը պարտադրվել է իր ռուս «կոլեգաների» կողմից, իրանառուսական ռազմավարական դաշինքի ներկայացումն է իրանցի և հայ պաշտոնյաների և հասարակությունների շրջանում։ Նրա գործառույթը նաև ներառում է հակաարևմտյան հռետորաբանությունը և այն գաղափարը, որ Իրանը չի կարող փոխարինել Ռուսաստանին Հայաստանի համար, և միակ բանը, որ Հայաստանը կարող է անել աջակցելն է Իրանի ներգրավվածությանը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում։
 
Հրանտ Մելիք-Շահնազարյանը Times.am լրատվական գործակալության, Voskanapat.info-ի խմբագիր է և հանդիսանում է Ararat TV-ի, Armenia TV-ի և Լրատվական ռադիոյի կոնտրիբյուտորն է։ Նա արդարացնում է Ռուսաստանի ռազմական ներգրավվածությունը Վրաստանում՝ խոսելով ի աջակցություն ռուս խաաղապահների ներգրավման Լեռնային Ղարաբաղում։ Նրա գործունեությունը պաշտպանվել է Հայաստանի նախագահական վարչակազմի կողմից։ Նա ներկայացվում է որպես փորձագետ և վերլուծաբան՝ հյուսիսկովկասյան, արևելաասիական, ԵՄ և Թուրքիայի հարցերով։
 
Տիգրան Քոչարյանը հայտնի սոցիալական և քաղաքական ակտիվիստ և բլոգեր է։ Հայտնի է դարձել, որ նա խորհրդակցում էր ռուսական մեդիայի հետ՝ «Էլեկտրիկ-Երևանի» ցույցերի ընթացքում, որոնք ընթանում էին Հայաստանում 2015թ․։ Մասնավորապես, նա ապահովել է զգալի աջակցություն հայ հասարակության բողոքող հատվածի դեմ ինֆորմացիոն մանիպուլյացիայի կազմակերպմանը՝ ջանալով զսպել հակառուսական և հակապուտինյան տրամադրություններն ու կեցվածքը։ Հայտնի են Տ․ Քոչարյանի կայուն կապերը ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Տ․ Քոչարյանը և Հ․ Մելիք- Շահնազարյանը ունեն ջերմ ընկերական կապեր։ 
 
Արման Բոշյանը Երևանի գեոպոլիտիկ ակումբի անդամ է։ Նա Հայաստանում ռուսական շահերի ակտիվ ներկայացուցիչներից մեկն է։ Բոշյանը այն անձանցից մեկն է, որն իր համերաշխությունը հայտնեց Դոնեցկին և Լուգանսկին՝ ընդդեմ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի։ Նրա կազմակերպությունը ֆինանսական աջակցություն է ստացել «Գազպրոմից»։ 
 
Միհրան Հակոբյան Հանրապետական կուսակցության ակտիվ անդամ։ Քաղաքական թոք-շոուների հաղորդավար իշխանական Ararat TV-ում։ Նա նաև դասվանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Նաև ներկայացնում է իրեն որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների մասնագետ։ Նա ակտիվորեն պաշտպանում է ՌԴ պաշտոնական դիրքորոշումը Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ, ներկայացնում Հայաստանի ներգրավվածությունը ԵՏՄ-ում՝ որպես միակ ճիշտ տարբերակ երկրի համար։
 
Արամ Անանյանը «Armenpress» իշխանական լրատվական գործակալության ղեկավարն է։ Գործակալությունը, որը ղեկավարվում է Արամ Անանյանի կողմից, ոչ միայն ծառայում է Սերժ Սարգսյանի ռեժիմի շահերին, այլև ակտիվորեն ներգրավված է ռուսական պրոպագանդայի տարածման կոորդինացման մեջ։
 
Այս մարդկանցից գրեթե բոլորը այսպես կոչված Գրիբոեդովյան ակումբի անդամներ են, որը հովանավորվում է ՌԴ կողմից։ Արամ Անանյանը, Միհրան Հակոբյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը և Հրանտ Մելիք- Շահնազարյանը գործում են Վիգեն Սարգսյանի հովանու ներքո, որը հանդիսանում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և ղեկավարել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված պետական հանձնաժողովի կազմակերպած ծրագրերը։
 
Արման Թաթոյան, վերջերս նշանակվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
 
Հայկ Քոթանջյան, ԱՄՆ-ում հայաստանի նախկին ռազմական կցորդ https://en.wikipedia.org/wiki/Hayk_Kotanjian
 
Գագիկ Հարությունյան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն։ Այս կազմակերպությունը անուղակիորեն աջակցություն է ստանում Ռուսական «Գազպրոմի» կողմից, չնայած այն ունի մեծ փորձ՝ գործակցելու արևմտյան կազմակերպությունների հետ, որոնցից են the World Public Forum–ը, the European Geopolitical Forum–ը (EGF) և Europa Maxima–ն, http://www.noravank.am/rus/about/partners.php
 
Սևան Սարուխանյան, Armenian Centre for Society Research-ի գործադիր տնօրեն http://www.acsr.am/eng/about_us/board-members/ Նա եղել է հրավիրված ուսանող Georgetown համալսարանում, որպես Core Fulbright Visiting Scholar Program-ի դրամաշնորհ ստացող 2014-15թթ․։ Սևակի ուսուցիչն է Գագիկ Հարությունյանը՝ «Նորավանք» հաստատության տնօրենը։ Գագիկ Հարությունյանը Սևակ Սարուխանյանին համարում է իր հաջողակ աշակերտներից մեկը ոչ միայն որպես նոր վերլուծական և փորձագիտական սերունդ, այլ նաև հայկական վերլուծական և փորձագիտական շրջանականերում ռուսական ինտելեկտուալ շահերը ներկայացնելու ունակության առումով։ Մասնավորապես, հայտնի է, որ Սևակ Սարուխանյանը ներկայացվել է ռուսական մտավորականության ներկայացուցիչներին Գագիկ Հարությունյանի կողմից Հայաստանում ՌԴ դեսպանությունում 2004-05թթ․։ Ավելին, Սևակը իր դոկտորական թեկնածությունը պաշտպանել է Ռուսաստանի Պետական Հումանիտար համալսարանում՝ Մոսկվայում 2006թ․։ Սևակը հաստատել է կայուն և ջերմ հարաբերություններ ՌԴ դեսպանության պաշտոնյաների հետ՝ հաճախակի կոնսուլտացիաներ անցկացնելով Հայաստան-Իրան կապերի թեմայով։ Սևակ Սարուխանյանը ստանում է ֆինանսական աջակցություն ամենատարբեր հետազոտական և ակադեմիական գրանտների միջոցով արևմտյան հիմնադրամներից։ Ավելի կոնկրետ, վերջին մի քանի տարիների ընթացքում Սևակը տևական գործակցություն է սկսել Konrad Adenauer Stiftung (Foundation)-ի հետ, որը տրամադրում է ֆինանսական աջակցություն հետազոտությունների իրականացման, հրապարակման և միջազգային կոնֆերանսներ կազմակերպելու համար։ Նա այժմ խորացնում է հարաբերությունները ԱՄՆ, բրիտանական և գերմանական տարբեր ակադեմիական և հետազոտական ինստիտուտների հետ, արժե նշել նրա փորձը Georgetown համալսարանում։ Գաղափարների առումով կոնֆերանսների, սեմինարների և/կամ ամենատարբեր հրապարակումների ընթացքում, որոնք մեծամասամբ հովանավորվում են Արևմտյան ինտիտուտների կողմից, նա ակնհայտորեն առաջ է տանում ռուսական շահերը հայկական և իրանական հարթության մեջ։ Մասնավորապես, նա պնդում է, որ Հայաստանը Ռուսասաստանի հետ ինտեգրվելուն այլընտրանք չունի, քանի որ միայն ջերմ ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ և Հայաստանի համապարփակ ինտեգրացիան ռուսական ծագում ունեցող կազմակերպություններին կարող է ապահովել Հայաստանի գոյությունը։ Նա որպես լրացում պաշտպանում է ռազմավարական,  քաղաքական և ռազմական դաշնակցությունը Իրանի և Ռուսաստանի միջև՝ պնդելով, որ քանի դեռ Իրանը հետամնաց երկիր է, Հայաստանի համար պակաս կարևոր է Մոսկվայի հաշվին Իրանի հետ կապերի խորացումը։ Ավելին, Իրան-Ռուսաստան հարաբերություններում գլխավոր դերը պետք է պատկանի Ռուսաստանին:
 
Լարիսա Ալավերդյան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հիմնադրամ
 
Թևան Պողոսյան, 2001-2012թթ․ եղել է Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրենը, 2001–ից սկսած եղել է հրավիրված դասախոս Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։ Թևան Պողոսյանը սկսած 2012թ․ հոկտեմբերի 5-ի ընտրություններից՝ Ազգային ժողովի պատգամավոր էր «Ժառանգություն» քաղաքական ֆրակցիայի կողմից։ Նա ՆԱՏՕ-ի խորհրդարանաան վեհաժողովում և EURONEST-ում հայկական պատվիրակությունների անդամ է։
 
Ալեքսանդր Իսկանդարյան և Սերգեյ Մինասյան, Կովկասյան ինստիտուտ, անդամներ http://c-i.am/?page_id=1311, դոնորներ և մասնակիցներ http://c-i.am/?page_id=2007
 
Դավիթ Շահնազարյան, Իրավական և քաղաքական ուսումնասիրությունների «Կոնկորդ» կենտրոնի հիմնադիր և ղեկավար, նախկինում 2 ժամկետով եղել է ԱԺ պատգամավոր (1991-1995 և 1995-1999), ինչպես նաև «Հայոց համազգային շարժում» կուսակցության խորհրդի հիմնադիր անդամ։ Նա նաև ստանձնել է որոշ երկրորդ կարգի պաշտոններ Հայաստանի կառավարությունում՝ ծառայելով որպես ՀՀ նախագահի հատուկ գործերով դեսպան և ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ 1992-1995թթ․, և որպես  Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետ 1994-1995թթ․։ http://regional- studies.org/about/staff/358-david-shahnazaryan
 
Վիգեն Սարգսյան, հանդիսանում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և ղեկավարել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված պետական կոմիտեի կազմակերպած ծրագրերը։
 
Արմեն Սահակյան, ERA (Eurasian Research & Analysis) ինստիտուտի գործադիր տնօրեն: Սովորել է Միջազգային քաղաքական տնտեսագիտություն պրոգրեսիվ միջազգային գիտությունների Johns Hopkins դպրոցում։ Վաշինգթոնում ERA ինստիտուտի հիմնման գաղափարը ստացել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունում աշխատող մի «ընկերոջից»։ Նա նաև աշխատում է Ամերիկայում հայկական ազգային կոմիտեում (ANCA) 2014թ․-ից և հանդիսանում է ANCA-ի Արևելյան տարածաշրջանային խորհրդի անդամ։ Նա չի հերքում, որ ունի խոր կապեր այնպիսի անձանց հետ, որոնք պաշտպանում են Ռուսաստանի շահերը Հայաստանում և ԱՄՆ-ում։ Նա պաշտպանում և խթանում է խոր ռազմավարական կապերի ամրապնդումը Կովկասում՝ ի հաշիվ Արևմտյան շահերի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր