ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ          Ավտովթար՝ Շիրակի մարզում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը, կան վիրավորներ       Ի՞նչ կբերի Հրե ձիու տարին կենդանակերպի նշաններին, Արևելյան աստղագուշակ 2026 թվականի համար    

08 հուն 2019 13:21

Change.org-ում փակվել է հնդիկների դեմ ուղղված հայերի ստորագրահավաքը՝ ռասիստական երանգներից զերծ մնալու համար

Change.org-ում փակվել է հնդիկների դեմ ուղղված հայերի ստորագրահավաքը՝ ռասիստական երանգներից զերծ մնալու համարChange.org կայքում փակվել է հնդիկների եւ պակիստանցիների դեմ ուղղված հայերի ստորագրահավաքը: Հղումը, որում ստորագրահավաքն էր, հիմա դատարկ է: Դրա ջնջվելու պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ տեքստն իր մեջ ռասիստական երանգներ ուներ:
Տեքստում դժգոհություն էր հնչում այն մասին, որ հնդիկների, պակիստանցիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ, ինչի շնորհիվ նրանք ազատ մուտք ունեն Հայաստան: Նշվում էր, որ նրանք էժան աշխատուժ են եւ կեժանացնեն ՀՀ-ում առանց այդ էլ էժան աշխատուժը, հայերին դուրս մղելով կգրավեն աշխատաշուկան: Մտահոգություն կար նաեւ այն բանի համար, որ նրանք կարող են հիվանդություններ տարածել, ազդել երկրի դեմոգրաֆիայի վրա:
Կայքի կաննոններում նշվում են դեպքերը, որոնք նրանց թույլ են տալիս հեռացնել ստորագրավաքը: Change.org-ը խստիվ արգելում է ատելության խոսք տարածել, որը կարող է հիմնված լինել ռասսայական, կրոնական տարբերությունների, սեռական կողմնորոշման վրա, քարոզել ազգային խտրականություն և այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր