Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

09 հուն 2019 12:34

Բոլոր նախնական կալանավորումները բեմադրություն են.Քոչարյանի գործում ամեն ինչ չէ, որ տեղի է ունեցել արդարության սկզբունքի հիման վրա

Բոլոր նախնական կալանավորումները բեմադրություն են.Քոչարյանի գործում ամեն ինչ չէ, որ տեղի է ունեցել  արդարության սկզբունքի հիման վրա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար և իրավաբան Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Ըստ Փոստանջյանի, նրա կալանքը տեղի չի ունեցել օրինականության սկզբունքը պահպանելու հիման վրա:
«Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանավորումը դա դեռ պատիժ չէ ազատազրկման ձևով, և այս բոլոր նախնական կալանավորումներն իրենց մեջ պարունակում են ոչ թե արդար նպատակներ, այլ ընդհակառակը՝ բեմադրություններ են ներկայացնում: Արդեն ութ ամիս է անցեl, այսպես կոչված, հեղափոխությունից, իսկ ես կասեի՝ տեղափոխությունից, և այդ գործերը պետք է արդեն լինեին դատարանում ծանրակշիռ մեղադրական եզրակացություններով», -  ասաց նա, հավելելով, որ նման եզրակացություններ չկան:

Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց նաև, որ Քոչարյանի գործի մանրամասներին տեղյակ չէ, բայց ըստ նրա «դա չի կրում օրինականության սկզբունք, դա տեղի չի ունեցել արդարության ու օրինականության սկզբունքի վրա»: 
«Նախնական կալանավորումը բացառիկ միջոց է, որին պետք է դիմել միայն բացառիկ պայմաններում: Տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ այդ նախնական կալանավորումները գործող իշխանություններն օգտագործում են իրենց քաղաքական շահերը հետապնդելու համար: Դա ցուցադրում են քաղաքացիներին որպես պատժի տեսքով միջոց, իսկ քաղաքացիները պետք է հստակ տարանջատեն՝ նախնական կալանավորումը՝ դա ազատազրկման ձևով պատիժ չէ», - ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը նաև անդրադարձավ երեկ տեղի չունեցած դատական նիստին, որը պետք է քններ իր հողմից հանցագործության մասին ներկայացված հաղորդումը՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողմից ապօրինությունների վերաբերյալ: Ըստ Փոստանջյանի դա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ որպես իշխանություն, իսկ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, որովհետև այդ եզրույթը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», դա հենց այդ համագործակցության մասին է խոսում»: 

Զարուհի Փոստանջյանը նաև ընդգծեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ձեռքերում կենտրոնացված են մեծ լծակներ և դրանք նա օգտագործում է, ինչ ակնհայտ դարձավ գաղտնալսումների ժամանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր