Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

11 հուն 2019 11:43

Քանի դեռ ուշ չէ.«Զգոնության կոչ՝ օրվա իշխանություններին». Ժիրայր Սեֆիլյան

Քանի դեռ ուշ չէ.«Զգոնության կոչ՝ օրվա իշխանություններին». Ժիրայր ՍեֆիլյանՇուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում զգոնության կոչ է արել օրվա իշխանություններին. «Շտապ կանխել 5-րդ շարասյան մոբիլիզացիան.
Ամիսներ առաջ, երբ հանցավոր համագործակցության վերածված ռեժիմը նոր էր հեռացել, նրա վրա հիմնված 5-րդ շարասյունը որպես այդպիսին շատ թուլացած ու մասնատված էր:
Նա սպասում էր իր նկատմամբ տրամաբանական ու արդար դատաստանին և փորձում էր դիմադրել միայն այն պարագայում, երբ իր գոյությանն անմիջականորեն սպառնացող վտանգ էր զգում:
Սակայնՙ երբ հասկացավ, որ իր նկատմամբ միակ տրամաբանական հանգուցալուծման, այն է՝ կատարած հանցագործությունների համար պատասխան տալու, փոխարեն կարող է մնալ քաղաքական ասպարեզում, մասնակցել ընտրություններին, իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել թալանածը, ուշքի եկավ և սկսեց քայլ առ քայլ ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել ուժերը ու նոր ռեսուրսներ կուտակել:
Այսօր արդեն 5-րդ շարասյունը բավականաչափ ամրացել է և շարունակում է իր մոբիլիզացիան և, զուգահեռաբար, պաշտպանությունից անցնելով հարձակման՝ ավելի ու ավելի համակարգված ու լայնածավալ գրոհներ է ձեռնարկում հեղափոխության և օրվա իշխանությունների վրա:
Իրար հետևից ձեռք բերվող և վերակազմավորվող մեդիա միջոցներ, քարոզչական նորանոր տեխնոլոգիաներ ու գործիքներ, վերախմբավորվող դիրքավորումներ, օրեցօր լկտիացող կեցվածք ու արգեսիվացող տոնայնություն:
Սպառնալի տեմպերով ու ծավալներով աճող 5-րդ շարասյան նման գործունեությունը հուշում է, որ նա սպասում է հարմար պահի, որպեսզի դիմի ռևանշի և նորից տիրանա իշխանությանը:
Քանի դեռ ուշ չէ, կառավարությունը պետք է ի վերջո լսի մեր և մի շարք այլ ուժերի ու գործիչների հորդորները և շտապ կասեցնի 5-րդ շարասյան հետագա մոբիլիզացիան:
Դրա համար հարկավոր է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմների գործունեությանը և Անցումային արդարադատության ատյանի առաջ կանգնեցնել ու լյուստրացիայի ենթարկել նրանց ներկայացուցիչներին:
Մինչ այդ՝ ժողովրդի իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած, պայմանավորված պատերազմի և այլ ձևերով պետական դավաճանություն կատարած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության պարագլուխները պետք է նախապես մեկուսացվեն հասարակությունից:
Այդ ժամանակ նրանք չեն կարողանալու համախմբվել և իրենց կատարած թալանը ռևանշի նպատակով օգտագործել ժողովրդի ու պետականության դեմ, քանի որ իրենց հիմնական մասով բանտերում կլինեն, չեն ունենալու թալանն օգտագործելու հնարավորություն և ստիպված կլինեն զբաղվել իրենց մեղսագրվող արարքների կատարման մեղմացուցիչ հանգամանքների որոնման բարդ ու դժվարին գործով»,- գրել է Ժ. Սեֆիլյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր