Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

04 դեկ 2020 18:28

Տեսանյութ.ժողովուրդը պատրաստ էր Սարդարապատի, դավաճանությունը եղել է քաղաքական ղեկավարության մոտ

Տեսանյութ.ժողովուրդը պատրաստ էր Սարդարապատի, դավաճանությունը եղել է քաղաքական ղեկավարության մոտ«Հայացք» մամուլի ակումբում «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ, Ազգային ժողովրդավարական բևեռ նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը խոսեց պատերազմի, հետպատերազմյան ճգնաժամի և դրանց լուծումների մասին:

Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ ո՛չ նախորդ դարասկզբին, ո՛չ այսօր մենք զոհ չէինք դառնա, եթե ունենայինք պետություն․«Տարածաշրջանում ամբողջ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական վերադասավորումների սկզբում մենք ընտրվեցինք որպես զոհ, ինչպես նախորդ դարասկզբին։  Գլխավոր պատճառը, որ մեզ այս կարգավիճակում են որոշել օգտագործել աշխարհի մեծամեծները, այն է, որ մենք այս ժամանակահատվածում չենք կարողացել ստեղծել պետություն։ 91-94 թվականներին պետության նշույլները կային, կային նույնիսկ ինքնիշխանության դրսևորումներ, սակայն 94-ից հետո մենք ոչ միյան չստեղծեցինք մեր երազանքի պետությունը, այլ հակառակը՝ հաջորդող տասնամյակներին անվտանգության առումով ոչ մի լուրջ քայլ չարեցինք: Հարց է առաջանում՝ եթե մենք ստեղծած լինեինք պետականություն, կկարողանա՞յինք այս պատերազմը կանխել, վստահաբար ոչ, բայց  այս ճակատամարտի արդյունքը կլիներ բոլորովին այլ, մենք վստահաբար կլինեինք հաղթող կողմ»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը։

Ժիրայր Սեֆիլյանը նաև ասաց, որ առաջին օրվանից գործող իշխանություններին իրավիճակից լուծումներ գտնելու ելքեր են առաջարկել․«Անշուշտ, կար լուծում, հենց հաջորդ օրերին բոլորիս համար պարզ էր հակառակորդի գերիշխանությունն օդում, այդ հանգամանքը նկատի առնելով՝ մենք պետք է փոխեինք ռազմի դաշտում, ինչպե նաև թիկունքում մեր մարտավարությունը։ Մենք պետք է դիմեինք կիսապարտիզանական մարտավարության»։

Նա նաև նշեց, որ պատերազմի առաջին իսկ օրերին ցանկություն են հայտնել մեկնել ռազմաճակատ.«Պատերազմի առաջին օրվանից ես և իմ ընկերները պաշտոնապես դիմել ենք պաշտպանության նախարարին: Պատերազմի հաջորդ օրը զանգահարել ենք ՊՆ՝ խնդրելով նախարարի հետ հանդիպում, մեր մասնակցության ձևաչափը պետք է որոշվեր, որը կարող էր լինել բազմաբնույթ, ինչ ասեին, մենք պատրաստ էինք անել: Պատերազմ էր և որևէ մեկն իրավունք չուներ ինքնագործունեությամբ զբաղվելու: Մեր խնդիրը հետևյալն էր՝ ինչպես անենք, որ մեր փորձով հնարավորինս մեծ օգուտ կարողանանք տալ: Դժբախտաբար մեր առաջարկները տեղ չեն հասել: Օրեր անց ինձ հաջողվել է թուղթ հասցնել պարոն Փաշինյանին, որտեղ գրված էր, թե ինչ կարելի է անել այդ վիճակից դուրս գալու համար, մի քանի տարբերակ եմ առաջարկել իմ մասնակցության պատրաստակամությունն եմ հայտնել: Մեր բոլոր առաջարկներն անպատասխան են մնացել: Խոչընդոտների պատճառով մենք 20 օրից ավելի պատրաստվեցինք, և ամսի 9-ի առավոտյան մեր ներկայացուցիչը ՊՆ համապատասխան գեներալի հետ պայմանավորվել էր իմ գործողումը կազմակերպել, և ես ամսի 10-ին պետք է մեկնեի Արցախ»,- նշեց Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը  պնդում է, որ մենք ունենալու ենք նոր նվաճումներ, բայց այս ամենի նախապայմանը օր առաջ ազգային պետություն ստեղծելն է․«Որպես ազգ, որպես ժողովուրդ մենք այդ ռեսուրսը ունենք և՛ մտավոր, և՛ ոգեղեն, և՛ կամային, ինչու ոչ նաև առաջիկա ժամանակներում աշխարհաքաղաքական զարգացումները սկսելու են հօգուտ մեզ գործել: Այս օրվա մեծ կորուստներից հետո, ամբողջ քաղաքական դաշտը պարտավոր է այս գաղափարի շուրջ համախմբվելու։ Առաջին քայլը պետք է լինի այսօրվա իշխող վերնախավից ձերբազատումը, առանց Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավոր չէ որևէ լուրջ քայլ կատարել։ Շատ լավ կլիներ, որ իր հեռացումը Փաշինյանն անձամբ նախաձեռներ, որ անցնցում դուրս գայինք այս ճգնաժամից»։

Նա նաև նշեց, որ ժամանակավոր կառավարության կազմը անշուշտ կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է ժամանակավոր կառավարության բովանդակությունը, ծրագիրը. «Այս նեղ օրերին, գիտակցելով պահի լրջությունը, պետք է կարողանալ անցյալի բոլոր տարաձայնությունները և ներքաղաքական հակամարտությունները սառեցնել և լուծումը գտնել: Մենք խնդիր ունենք երկրում օր առաջ համերաշխության և արդարության մթնոլորտ ստեղծելու: Պետք է գիտակցենք, որ մեր անվտանգությունը կախված է մեր քաղաքական ճիշտ կեցվածքից՝ համախմբվելով ինքնիշխան Հայաստանի դրոշի շուրջը: Միայն այդ դեպքում է մեզ հնարավոր այս ռեգիոնում ֆիզիկապես գոյատևել: Գոյություն ունի մի թուղթ, որը ժողովրդից գաղտնի ապօրինաբար ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Ժամանակավոր կառավարությունը պետք է ասի, որ այդ թուղթը ընդամենը զինադադարի և հումանիտար հրադադարի տրամաբանության շրջանակներից դուրս չի գալիս, մնացյալ կետերը մեզ համար որևէ նշանակություն չունեն»,- նշեց Սեֆիլյանը և թվարկեց մյուս առաջնահերթությունները:

Խոսելով Շուշիի անկման մասին՝ Սեֆիլյանն ասաց. «Շուշին մինչև վերջ երբեք չի հանձնվել: Մենք երբեք Շուշիի բարձրավանդակից ներքև չենք իջել: Նույնիսկ եղել է, որ մենք ամբողջությամբ վերականգնել ենք այդ հայտնի 5-6 օրերի ընթացքում՝ մինչև ամսի 9-ը: Երկու օր էլ եթե շարունակվեր, եթե 1-2 օր էլ այս տխրահռչակ փաստաթուղթը չստորագրվեր, հայկական կողմը Շուշիի ազատագրման գործողություններ էր սկսելու»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Հակադարձելով Նիկոլ Փաշինյանին՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է, երբ ասում է՝ այլ լուծում չկար. այլ լուծում կար: Ո՞նց կարելի էր առանց կրակոցի դուրս գալ անառիկ Քարվաճառից, Հյուսիսային Քաշաթաղից: Այդտեղ կարող էինք հանգիստ տասնամյակներ պաշտպանվել. բնությունը մեզ այդ հնարավորությունը տալիս էր, ինչու ոչ՝ նաև ժողովրդի ոգեղենությունը. ժողովուրդը պատրաստ էր Սարդարապատի, դավաճանությունը եղել է քաղաքական ղեկավարության մոտ»:
Մանրամասները Hayacq.com-ի տեսանյութերում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր