Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

11 հուն 2019 18:10

Տեսանյութ.Ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև ընդհարում տեղի ունեցավ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիները քիչ առաջ մոտեցան Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին և հարցրին, թե ինչո՞ւ է նա լրագրողների հետ զրույցում իրենց հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրել: Ի պատասխան՝ Արսեն Մկրտչյանը հորդորեց ուշադիր լսել ձայնագրությունը և փորձեց հեռանալ:
Ցուցարարները նրա հետևից սկսեցին բղավել ու վիրավորական խոսքեր ասել:
«Իմ Facebook-ի էջում անդրադարձել եմ կոչեր անողների այս տիպին: Գրավոր հակադարձած է այս ամենին, դրա համար հիմա չեն հակադարձում»,-ասաց Մկրտչյանը:
Լրագրողները մեջբերեցին այն գնահատականները, թե ցուցարարներն ուղղորդված են:
«Մենք ուղղորդված ենք միայն մեր խղճի կողմից»,-ասաց ցուցարարներից մեկը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր