Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

30 մայիս 2019 14:27

Սա դասական խոշտանգում է. պաշտպանը՝ Գրիգորյանին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու մասին

«Սա դասական խոշտանգում է, դասական դաժան վերաբերմունքի դրսեւորում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Մանվել Գրիգորյանին ցանկանում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ. «Իմ պաշտպանյալն արդեն իսկ գրավոր հայտարարություն է ներկայացրել, որ չի ցանկանում տեղափոխվել այնտեղ»,-նշեց նա։
Գրիգորյանին ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտության հիմքում Արսեն Մկրտչյանը տարբեր պատճառներ տեսավ. «Քանի որ երկրում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ բոլոր հնչեղ գործերով մեղադրյալները ստացել են արժանի եւ իմ կարծիքով օրինական ազատություն՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, մնացել է միայն Մանվել Գրիգորյանը, որի նկատմամբ նոր դաժան վերաբերմունք կա, ընդ որում, մենք ենթադրում ենք, որ այդ վերաբերմունքը պայմանավորված չէ երկրի իշխանությունով, առաջին դեմքերով»։
Պաշտպանն ընդծեց, որ իրենց կարծիքով՝ դա իրականացվում է ինչ-որ խմբի կողմից, որի վրա ներազդեցություն ունեն օտարերկրյա հետախուզական գործակալություններ. «Ես կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելուն ՀՀ տարածքում աջակցում են եւ նպաստանում են գործակալական ցանցի կամ այլ հնարավորությունների միջոցով հայ ազգի թշնամիները, որոնք տվյալ դեպքում զբաղված են մարդու ֆիզիկական ոչնչացմամբ»։
Պաշտպանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չի կարող վստահություն ներշնչել որեւէ մեկին. «Այն պարագայում, երբ մարդը ծանր հիվանդություններ ունի, եւ բժիշկները կենաց-մահու պայքար են մղում նրա համար, նրան տեղափոխում են մի հիվանդանոց, որտեղ 1999 թվականից առ այսօր ըստ էության ոչինչ չի փոխվել, անգամ հիմնական մասնագետները նույնն են մնացել, պարզապես ծերացել են, ինչպես եւ ծերացել է հիվանդանոցը»։
Արսեն Մկրտչյանը հիշեցրեց, որ Արդարադատության նախկին եւ ներկա նախարարները բազմիցս հայտարարել են, որ այդ հիվանդանոցի անհրաժեշտությունը չկա, եւ ազատազրկված անձանց բուժօգնությունը պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցների բազայի հիման վրա, ինչը, ըստ իրեն, շատ ճիշտ գաղափար է. «Անվստահությունը կապված է թե մասնագետների, թե տեխնիկական ոչ բավարար զինվածության հետ»։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչպես է Մանվել Գրիգորյանի վիճակն այս պահին, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Ավելի ծանր է, քան կարող են պատկերացնել Կալանավորների կենտրոնական հիվանդանոցի աշխատակիցները, բայց չմոռանանք նաեւ, որ դա այն բուժհաստատությունն է, որը մինչ Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխելը եւս տեսակետ էր հայտնել, որ իրենք կարող են իրականացնել այն բուժումը, որը Գրիգորյանը Ֆրանսիայում է ստացել, այսինքն՝ մի քիչ չափազանցված են նրանց հայտարարությունները»։
Արսեն Մկրտչյանը պնդեց՝ կալանավայրում գտնվելու ընթացքում Մանվել Գրիգորյանի վիճակը միայն վատթարացել է, եւ չի եղել մի դեպք, երբ դրական դինամիկա նկատվի. «Դա եղել է կոնկրետ անձանց հանցավոր դիտավորության համակցության արդյունք. դատավորը, իմանալով, որ մարդը ունի ծանր հիվանդություններ, տալիս է կալանք, կալանքի ընթացքում վիճակն ավելի է վատանում, նույն դատավորը քննում է խափանման միջոցները փոխելու միջնորդությունները, որոնք չի բավարարում, նույն դատավորի նախկին կոլեգան ուժի մեջ է թողնում այդ որոշումները , դրանից հետո կամայական տեղափոխում են Քրեակատարողական հիմնարկ, եւ հիմա նույն կերպ ուզւոմ են շարունակել»։
Արսեն Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց նաեւ, որ ունեն վերսկսված վարույթ Եվրոպական դատարանում՝ անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ. «Մեզ ասել էին, որ եթե Մանվել Գրիգորյանը չստանա բավարար բուժօգնություն, իրավունք է վերապահվում կրկին դիմելու, եւ մենք օգտվել ենք մեր այդ իրավունքից, որովհետեւ ՀՀ կենտրոնական հիվանդանոցում բավարար բուժօգնություն տրամադրելը հնարավոր չէ։ Այս պահին ունենք լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, ինչով էլ զբաղվում ենք»։
Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն, եթե Մանվել Գրիգորյանը, ամեն դեպքում, տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, պաշտպանը պատասխանեց. «Մեր քայլերը կլինեն իրավական, բայց դրանից բացի ես բաց կոչով անձամբ կդիմեմ ՀՀ իշխանությանը, քաղաքացիներին, անգամ նրանց, ովքեր մասնակցել են զանգվածային միջոցառումների՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալավորելու, որովհետեւ ես նրանց կարողացել եմ ապացուցել, որ կարողանում դուք-ով խոսել եւ հարգալից վերաբերվել իմ պաշտպանյալի դեմ հանդես եկողների հետ, ուստի ես կխնդրեմ, որ նրանք կանգնեն արդարադատության կողքը եւ իմ կողքը»,-ասաց Արսեն Մկրտչյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր