«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

11 հուն 2019 19:20

Պարբերաբար այդ հարցը դրել ենք Ադրբեջանի ղեկավարության առաջ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսելու դեպքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանից էթնիկ նկատառումներով Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է:
«Ես այդ մասին մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ գրանցվել է, մենք նման միջադեպեր ֆիքսել ենք նաև նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը դրել ենք Ադրբեջանի ղեկավարության առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում՝ սխալ և վատ ավանդույթ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում հրապարակվել է մեծ նյութ, սակայն դա Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ նկատառումներով խտրական վերաբերմունքի առաջին դեպքը չէ: Զախարովան նշել է, որ անցած տարվա ընթացքում էթնիկ նկատառումներով Ադրբեջան այցելությունը մերժելու նվազագույնը 16 դեպք է գրանցվել: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները ժամերով պահվել են օդանավակայանում, ինչից հետո բռնի արտաքսվել են, իսկ պաշտոնական պատճառ չի նշվել: «Նշված փաստերը մեր կարծիքով համարվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում»,- ընդգծել է Զախարովան: Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի անթույլատրելիության վրա: Մենք պահանջել ենք դադարեցնել այդ պրակտիկան: Այն չի համընկնում երկու երկրների բարեկամական հարաբերություններին»,- ասել է Զախարովան:
Նա նաև հայտնել է, որ ադրբեջանական կողմը վստահեցրել է, որ իրավիճակը շտկվելու է:
Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Նա նշել է, որ ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, սակայն արդեն անձնագրերի ստուգման վայրում նրան կանգնեցրել են: Գևորգյանը նաև հայտնել է, որ բացի իրենից ևս երկու ընտանիքի թույլ չեն տվել Բաքու մտնել՝ ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր