Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

11 հուն 2019 21:30

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Լուկաշենկոյի սպառնալիքներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «միակ դաշնակցի կորստի» մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը: «Բելառուսը մեր հուսալի դաշնակիցն է, գործընկերը: Մինսկի հետ ռազմավարական համագործակցության ընդլայնումը կասկածի տակ չի դրվում»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:
 
Նա հավելել է, որ ինտեգրման հարցերով զբաղվում է ռուս-բելառուսական աշխատանքային խումբը, իսկ կոնկրետ հարցերով պրոֆիլային գերատեսչությունների մակարդակով երկխոսություն է ընթանում: Նշենք, որ նախօրեին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կորցնել «իր միակ դաշնակցին», եթե հրաժարվի Ռուսաստանում հարկային մանևրի համար բելառուսական կողմին փոխհատուցում տրամադրելուց, որը նավթի արտահանման տուրքի աստիճանական զրոյականացում և օգտակար հանածոյի արդյունահանման հարկի բարձրացում է ենթադրում: Այդ միջոցները, ինչպես ակնկալվում է, կհանգեցնեն Բելառուսի համար ռուսական նավթի արժեքի ավելացման:
 
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հայտնել էր, որ փոխհատուցման շուրջ որևէ համաձայնության չկա: Իսկ այսօր Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման շուրջ բանակցություններ են վարում ԱՄՆ Պետքարտուղարության հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր