Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա          ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, կա 14 զոհ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 21-ի համար    

12 հուն 2019 11:58

Հայաստանում բարդ,ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել.պատրաստ ենք Հայաստանին օգնել՝ միայն մեկ պայմանով

Հայաստանում  բարդ,ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել.պատրաստ ենք Հայաստանին օգնել՝ միայն մեկ պայմանով«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ ՀՀ նոր ղեկավարությունը «սկզբնապես փորձում էր խուսափել բանակցություններից՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի հետ»:
«Բաքուն մերժել է Երևանի այդ փորձերը»,- հավելել է Ալիևը:
Նրա խոսքով՝ «հակամարտության կարգավորման միջնորդները ևս չկարողացան աջակցել նման մոտեցումը, ինչի արդյունքում բանակցային գործընթացը վերականգնվեց»:
Ալիևի խոսքով՝ Հայաստանում «բարդ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և միակ ելքն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»:
«Մենք դրան պատրաստ ենք, սակայն ունենք մեկ պայման՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- ասել է նա:
Ավելի վաղ Ալիևը քննադատել էր ՀՀ նախկին իշխանություններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր