Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 հուն 2019 14:18

ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին 7 այցը շատ է.Ռուս փորձագետները՝ նախագահի այցերի մասին

ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին 7 այցը շատ է.Ռուս փորձագետները՝ նախագահի այցերի մասինՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անցած տարի 7-ական անգամ Ռուսաստան են այցելել: Նման հաշվարկներ են արել ռուս փորձագետները երեկ՝ «Вести FM» ռադիոկայանի եթերում:
Փորձագետների խոսքով՝ չնայած նրան, որ նշված քաղաքական գործիչների իրավասություններն իրենց երկրներում սահմանափակ են, նրանց դիվանագիտության դերը կարևոր է մնում:
Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հիշեցրել է, որ Մոլդովի նախագահն անցած տարի 5 անգամ ժամանակավորապես զրկվել է իրավասություններից, իսկ, սոցցանցերում տարածված խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի որդին «Ռուսաստանում ինչ-որ բիզնես ունի»:
«Ասում են՝ Արմեն Սարգսյանի որդին ինչ-որ բիզնես ունի Ռուսաստանում, բայց դա չէ կարևորը: ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին 7 այցը շատ է»,- ասել է Մարտինովը:
Նրա խոսքով՝ Մոսկվա այցերի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումն է եղել: «ԶԼՄ-ներում Սարգսյանի այցերի արդյունքների մասին այդպես էլ տեղեկություն չհայտնվեց: Իմ տեղեկություններով՝ նա հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով: Սարգսյանը խնդրին կառուցողական մոտեցում ունի, սակայն հարկ է ըմբռնել, որ նա Երևանում գրեթե ոչինչ չի որոշում, ինչպես և Դոդոնը՝ Քիշնևում»,- ասել է փորձագետը:
Բացի այդ, EADaily պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ՀՀ նախագահի որդին ընդգրկված է «Մառռ Ռուսիա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում, որը զբաղվում է հասարակական օբյեկտներին սննդի մատակարարմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր