Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

15 հուն 2019 10:03

Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը չի լռի, բաց տեքստով կխոսի.«Իրատես»

Եթե Մարուքյանը «համը հանի»,  Ծառուկյանը չի լռի,  բաց տեքստով կխոսի.«Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկին չէին տալիս: Այդ բանավեճերն ամեն անգամ «չոքելու» են ԱԺ նիստերի ամբիոնին, քանի որ երկու ուժերն էլ իրար ոչնչացնելու հատուկ սցենար ունեն: Այդ հարցում առաջամարտիկը ԼՀԿ-ն է, որը հստակ թիրախավորել է ԲՀԿ-ին, վերջինս էլ բավական ուշագրավ քայլեր է մշակում՝ կոմպրոմատներ հավաքելով լուսավորականների առաջին դեմքի վերաբերյալ:
Հիշենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների առաջին դեմքերի հայտնի բանավեճը, երբ Ծառուկյանը «կլասիկ» Մարուքյանին հիշեցրեց նրա հովանավորի ու այն մասին, թե ինչպես ծառուկյանականները Մարուքյանին խորհրդարան անցկացրին:

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանն իր թիմակիցներին հայտնել է, որ եթե Մարուքյանը «համը հանի», ինքը բաց տեքստով կխոսի, թե ինչ ձեւով է Գեւորգը համապատասխան փաստաթղթեր չունեցող Մարուքյանին «օգնել» պատգամավոր դառնալու, եւ թե ով է նրա իրական հովանավորը: 
Դե ի՞նչ, եթե այս տեմպերով ԼՀԿ-ն շարունակի ընդդիմանալ ԲՀԿ-ին, հեռու չէ նաեւ ծառուկյանականի բացահայտումների օրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր