Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ․դոկումենտալ փաստեր կան
![Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ․դոկումենտալ փաստեր կան Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ․դոկումենտալ փաստեր կան](https://hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1547536211_11111-n139098-1.jpg)
«Ես ոչ մի խնդիր չունեմ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ: Դրանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը սեղմել եմ, հետո էլ շնորհավորել եմ: Ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, որ Ծառուկյանը չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Կարելի է «Իմ քայլին» էլ ասել՝ իրենք էլ չմասնակցեինք, կլինեիք առաջինը: Ես ասում եմ՝ մինչեւ մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի»,-հայտարարեց Ծառուկյանն ու հավելեց. «Եթե որեւէ մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:
Նա նշեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի հետ, և այս հարցում առաջնորդվում են՝ ով ավելի արդյունավետ կաշխատի, նա էլ թող լինի ԱԺ փոխխոսնակ սկզբունքով։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի: