Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանն ընտրվեցին Ազգային ժողովի փոխնախագահներ
7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահներ ընտրվեցին «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը բաժին հասավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Վահե Էնֆիաջյանին։ Լենա Նազարյանը խորհրդարանի փոխնախագահ ընտրվեց 124 կողմ, 3 դեմ ձայների հարարաբերակցությամբ։ Ալեն Սիմոնյանի թեկնածության օգտին կողմ էր քվեարկել 109 պատգամավոր 20 դեմ։ Վահե Էնֆիաջյանն ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց 108 կողմ ձայներով։ Ընդդիմադիր խոխխոսնակի պաշտոնի համար առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածությունը չանցավ։ Նրա թեկնածության օգտնի կողմ էր քվեարկել 19 պատգամավոր։