Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում          22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է       35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել    

17 հուն 2019 10:18

Դատարանը եւ դատական պրոցեսները անկանխատեսելի են.Փաշինյանի վերջին «լայվից» հետո բան չի՞ փոխվել. «Հրապարակ»

Դատարանը եւ դատական պրոցեսները  անկանխատեսելի են.Փաշինյանի վերջին «լայվից» հետո բան չի՞ փոխվել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին հարցրինք՝ ե՞րբ է վերաքննիչը քննելու Ձեր պաշտպանյալի գործը։ Չենք հրապարակում օրը` անվտանգության հանգամանքներից ելնելով` «մոտակա օրերին»: Ի՞նչ սպասելիքներ ունեք։

«Դատարանը եւ դատական պրոցեսները խիստ անկանխատեսելի են»: Իսկ ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ խուլիգանության «գործի» ճակատագիրը (հիշեցնենք՝ թքել էին նրա մեքենայի վրա)։
«Նյութեր են նախապատրաստվում` կոնկրետ խուլիգանական արարք էր, որի համար
նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում։ Ի դեպ, մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները»:
Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվից» հետո բան չի՞ փոխվել։ «Շա՜տ քիչ. Էնպես չէ, որ մարդիկ հասկացել են` Նիկոլն ինչ էր ասում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր