Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 հուն 2019 16:50

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանում կարճ կիսաշրջազգեստ կրելն արգելելու մասին

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանում կարճ կիսաշրջազգեստ կրելն արգելելու մասինԵրեկ համացանցում տարածված լուրն այն մասին, թե Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել,չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Հրազդանի քաղաքապետ  Սևակ Միքայելյանը:
Քաղաքապետի մեկնաբանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հարգելի քաղաքացիներ,
Երեկ Armcomedy հումորային կայքում
‹‹Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել›› վերնագրով նյութ է հրապարակվել, որն ի զարմանս ինձ լայն տարածում է գտել և լուրջ է ընկալվել հասարակության մի որոշ հատվածում: 
Հարգելիներս ArmComedy-ն լրատվական կայք չէ, այլ միմիայն երկու մարդկանց երգիծական երևակայության արդյունք, ինչպես նշված է իրենց իսկ կայքում: Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նյութն իրականությանը չի համապատասխանում և ամբողջությամբ հորինվածք է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր