Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, աստղագուշակ հունվարի 13-ի համար       Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի մասշտաբային, քան վերջին պատերազմի ժամանակ    

18 հուն 2019 09:52

ՊՆ-ում կոնկրետ հարցեր են քննարկվել. ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների հնարավորության. «Իրատես»

ՊՆ-ում կոնկրետ հարցեր են քննարկվել.  ընդհուպ մինչեւ  ռազմական գործողությունների հնարավորության. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նախորդ շաբաթ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել փակ խորհրդակցությունների շարք, որում քննարկվել են անչափ կարեւոր հարցեր` ոչ միայն հայաստանյան հումանիտար, խաղաղասիրական կորպուսներին ու առաքելություններին առնչվող, այլեւ կոնկրետ հարցեր. որոնցից մեկը գարնանը` ապրիլ-մայիսին, չբացառվող ադրբեջանական սադրիչ, ընդհուպ մինչեւ լոկալ, անգամ տոտալ ռազմական գործողությունների հնարավորության, հայկական բանակին դրանց դիմակայելու ներուժի հարցեր: «Ինչը նշանակում է, որ ընթացող եւ սպասվող բանակցային գործընթացի հետ մեծ հույսեր չեն կապվում, իսկ Ադրբեջանը կարծես անհամբեր է, դրա համար է վերջին ամիսներին այսպես տազ արել»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր