Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբերը. «Հրապարակ»          Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել, Իրանը մերժել է    

18 հուն 2019 12:27

Սկսվել է Քոչարյանի որդիների բիզնեսների ուսումնասիրությունը

Սկսվել է Քոչարյանի որդիների բիզնեսների ուսումնասիրությունըՎերջին ամիսներին Հայաստանում քաղաքական թիվ մեկ իրադարձությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թեման է: Համաձայն տեղեկությունների, մինչ Քոչարյանի պաշտպանությունը փորձում է գրավի դիմաց ազատ արձակել վերջինին, այդ ընթացքում քննչական ծառայությունները մանրակրկիտ ուսումնասիրում են նրան պատկանող բիզնեսներն ու դրանց հետ կապեր ունեցողներին:
     Ասում են, որ Քոչարյանի բիզնեսների առյուծի բաժինը որդիների անունով է: Համաձայն շրջանառվող լուրերի, վերջինները բաժնետեր և սեփականատերեր են տասնյակ ընկերություններում: Ըստ լուրերի՝ նրանք մենաշնորհային դիրքում են հատկապես բջջային հեռախոսների ներկրման և իրացման ոլորտում: Ասում են նաև, որ դրանց մասով առաջիկա շաբաթներին ՊԵԿ-ն աղմկահարույց հրապարակումներով հանդես կգա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր