Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 հուն 2019 12:44

Չեմ կարծում, որ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը Հայաստանի , մեր կառավարության ձախողումն է

 Չեմ կարծում, որ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը  Հայաստանի , մեր կառավարության ձախողումն էԲժշկական խնդիրն ապահովելու մեջ եւ քննիչների, իբր, անփույթ աշխատելու մեջ պատճառական ու տրամաբանական կապը այստեղ չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ամվել Մայրապետյանի գործող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

Նիկոլայ Բաղդասարյանն այս առնչությամբ նշեց. «Երբ մենք որեւէ հայցով դիմում ենք դատարան, մենք իրավունք ունեք ներկայացնել  հայցի ապահովման միջոց: Որպես կանոն, 99 տոկոսով դատարաններն ապահովում են հայցի ապահովման միջոցը: Այսինքն եթե դուք դիմեք դատարան իմ դեմ գումարի բռնագանձման համար, անգամ ակնհայտ անհիմն հայցով, սակայն ասեք, որ վտանգ կա, որ Նիկոլայ Բաղդասարյանը կարող է չապահովել այդ գումարի վերադարձը եւ խնդրեք հայցի ապահովման միջոց դնել արգելանք իմ բնակարանի վրա, դատարանը դա կբավարարի: Այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա:
Այսինքն ես կարող եմ նախաձեռնել որոշակի գործողություններ, ասել դատարանին, որ ես դրա արդյունքում կրում եմ վնաս եւ ձեր գումարներից արդեն պահեն գումարներ իմ վնասը ապահովելու համար»:
Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որ գոնե մեկ անգամ առնչություն է ունեցել դատարանի հետ, կհասկանա, որ դրա մեջ որեւէ կանխորոշիչ բան չկա:
«Եվրոպական դատարանը եւս խնդիրը բարձրացրել է, որ անձը կարիք ունի բուժման, դիմել են միջանկյալ որոշում ստանալու համար խնդրանքով, եւ Եվրոպական դատարանը, որի որոշմանը շատ ծանոթ չեմ, հաավանաբար ասել է՝ ապահովեք մարդու բուժման հնարավորությունը, ինչը, կարծում եմ՝ մեր պետությունը անպայման կանի, որովհետեւ դա մարդու սահմանադրական իրրավունքն է:
Հետեւաբար, այստեղ բժշկական խնդիրն ապահովելու մեջ եւ քննիչների, իբր, անփույթ աշխատելու մեջ պատճառական ու տրամաբանական կապը այստեղ չկա»,-ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ սա այս իշխանության առաջին ձախողումն էր ՄԻԵԴ-ում, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Նորից եմ ասում, եթե դատարանը ձեր հայցով արգելանք դնի իմ բնակարանի վրա, դրանից հետո դուք չեք ասի չէ՞, որ տեսեք, Նիկոլայ Բաղդասարյանը պարտվեց, դա իր թերացումն է: Հայցի ապահովման միջոց կիրառելը եթե հասկանաք, կհասկանաք, որ այստեղ թերացման մասին խոսք լինել չի կարող: Եթե խոսքը վերաբերում է խոշտանգումներին, առողջությանը, դատարանն այդ որոշումը կայացնում է: Դա բոլորովին չի նշանակում, որ պետությունն այդ պոզիտիվ պարտականությունը չի կատարում: Եվրոպական դատարանն ասում է՝ ապահովեք բժշկական օգնություն»:
Դիտարկմանը, որ այսինքն նշանակում է՝ մենք թերացել ենք, որ ՄԻԵԴ-ը նման բան է ասում, պատգամավորը չհամաձայնեց. «Պարտադիր չէ: Հայաստանում կա բժշկական հաստատություն: Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավ, ինքը պետք է ընդամենը հասնի հիվանդանոց եւ դիմի բուժման համար: Հիմա պետությունն այդտեղ ի՞նչ պետք է անի, որ Մայրապետյանը նստի տրանսպորտային միջոց կամ ոտքով հասնի հիվանդանոց: Ես այնքան էլ համաձայն չեմ, որ Հայաստանում բժշկությունն այն վիճակի մեջ է, որ չեն կարող ապահովել իրեն բժշկական օգնությունը, որ պետք է գնա Գերմանիա բուժվելու:
Ճիշտ է, ես չգիտեմ՝ ինչ հիվանդությամբ է ինքը տառապում, բայց ես ավելի լավ կարծիքի եմ մեր բժշկական սպասարկման, Հայաստանի բժիշկների գիտելիքների մասին: Հետեւաբար ասել, որ մեզ մոտ բժշկական սպասարկումը վատ է կազմակերպված, դրանով պայմանավորված է մեր իշխանության ձախողումը... ասեմ, որ այդ բժիշկները եղել են եւ 1 տարի առաջ, եւ 5 տարի առաջ, հնարավոր չէ 8 ամսվա մեջ կրթել այնպիսի բժիշկներ, որ ձեր ասած բարձր որակի ծառայությունը մատոցեն: Չեմ կարծում, որ դա մեր պետության, մեր կառավարության ձախողումն է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր