Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Այսօր՝ հունվարի 18–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ հատուկ քննչական ծառայությա միջնորդությունը և ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել երկրորդ նախագահի կալանքի ժամկետը։ Դատարանը միաժամանակ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։
Նշենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։