Վաշինգտոնյան համաձայնագիրը չի կարող օգտակար լինել Հայաստանի համար նաև սպառնալիք է ՌԴ-ին և Իրանին          Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը       Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ    

18 հուն 2019 18:40

Երեւանի կենտրոնում, դալանում տարօրինակ ձայներ են լսվել. Ինչ են պարզել ոստիկանները

Հունվարի 17-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Վարդանանց փողոցի 14/1 շենքի դալանում տարօրինակ ձայներ են, կարող է պահեստի դուռ են կոտրում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող երկաթե տնակի դուռը ծռված էր եւ կիսաբաց:
Ժամը 04.05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիմիր Ն.-ին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր