Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

19 հուն 2019 09:45

Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»

Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», եւ գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար:
Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչեւ 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով: Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր