Դինքը Գրիգոր Զոհրապից 100 տարի հետո խոսեց ու կայծակները քաշեց իր վրա. թուրքերը դրան սովոր չէին
Հրանտ Դինքը Ցեղասպանությունից հետո 100 տարվա լռությունից հետո խոսող մի հայ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:
Նրա խոսքով, մենք 100 տարի առաջ ունեինք Գրիգոր Զոհրապ, որը հանդուգն, համարձակ, լսելի դառնալով խոսում էր եւ դրա համար կյանքով վճարեց, իսկ հետո 100 տարի հայերը թաղվել էին լռության մեջ:
«Ոչ մի հայ չէր համարձակվում խոսել, եւ 100 տարի հետո մի հայ ի հայտ եկավ, որը համարձակվում էր խոսել: Դա չտեսնված բան էր Թուրքիայի մեջ, եւ թուրքերը սովոր չէին դրան: Դինքը առաջին կայծակները քաշեց իր վրա»,-ասաց նա:
Նշենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրության դիմաց: