Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները    

19 հուն 2019 14:10

Մարդու ոտնաթաթն ապագայում կնմանվի փղի ոտնաթաթին.վերջին 150 տարիներին նկատվում է ասթենիզացիա

Մարդու ոտնաթաթն ապագայում կնմանվի փղի ոտնաթաթին.վերջին 150 տարիներին նկատվում է ասթենիզացիաՄարդու ոտնաթաթն ապագայում կնմանվի փղի ոտնաթաթին։ ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մոսկվայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետի անթրոպոլոգիայի ամբիոնի դոցենտ Ստանիսլավ Դրոբիշեւսկին։
Նրա խոսքով՝ ոտնաթաթի փոփոխություններն անխուսափելի են, քանի որ այն վատ է հարմարեցված ուղիղ քայլելու համար։ «Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այն, որովհետեւ անցյալում երկոտանի ուղիղ քայլող էակներ չեն եղել, հետեւաբար՝ մենք համեմատելու համար նախադեպ չունենք»,- ասել է նա։
Գիտնականի կանխատեսումներով՝ ամենայն հավանականությամբ տեղի կունենա ոտնաթաթի մկանների փոխարինում ջլային ապարատով, իսկ ոտնաթաթն ինքը կնմանվի փղի ոտնաթաթի։ Այն կդառնա ավելի փոքր, ձեռք կբերի ճարպաբարձիկ, իսկ նրա կամարները կվերանան, քանի որ պետք չեն լինի։
Դրոբիշեւսկին նշել է նաեւ, որ էվոլյուցիայի պրոցեսում ավելի փոքր ու կլոր է դառնում նաեւ մարդկանց գլուխը, թեեւ այդ միտումը կարող է կանգ առնել ու հետ շրջվել, ինչպես հիմա տեղի է ունենում Անգլիայում։ Բացի այդ, վերջին 150 տարիներին նկատվում է ասթենիզացիա՝ մարդիկ դառնում են ավելի սլացիկ ու բարձրահասակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր