Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

19 հուն 2019 15:13

Բունդեսթագը նկատողություն է հայտարարել պատգամավորին Բաքվից փող ստանալու համար

Բունդեսթագը նկատողություն է հայտարարել պատգամավորին Բաքվից փող ստանալու համարԲունդեսթագը նկատողություն է հայտարարել Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պատգամավոր Կարին Շտրենցին՝ պատգամավորական նորմերը խախտելու համար։ Կուսակցության ներկայացուցիչը, որը մինչեւ վերջերս գլխավորում էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, սահմանված ժամկետում չի ներկայացրել տեղեկություններ հավելյալ եկամուտների մասին, տեղեկացրել է բունդեսթագի աշխատակազմը, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն։
Տուգանման արարողակարգը պատգամավորի հանդեպ շարունակվում է, ասվում է պաշտոնական հայտարարությունում։ Der Tagesspiegel թերթի տեղեկատվությամբ՝ խոսվում է Ադրբեջանից գերմանական ընկերության կողմից Շտրենցի ստացած միջոցների մասին։ Նկատողությունից բացի պատգամավորին սպասվում է տուգանք հնգանիշ գումարի չափով, այսինքն՝ 10-99 հազար եվրո, նշում է պարբերականը։

Այնինչ, բունդեսթագում արդեն պահանջներ են հնչում Շտրենցին պատգամավորական մանդատից զրկելու մասին։ Մասնավորապես, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն ասել է, որ նա «լուրջ վնաս է հասցրել քաղաքական ղեկավարության հեղինակությանը»։
Կարին Շտրենցի հանդեպ կասկածներն ի հայտ են եկել 2017-ին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կոռուպցիոն սկանդալի ընթացքում։ Մասնավորապես, նրա անունը հիշատակվում է 2018թ. ապրիլին անկախ փորձագետների կողմից հրապարակված զեկույցում՝ Եվրոպայում Բաքվի շահերն առաջ մղելու համար կաշառք ստանալու հետ կապված։ Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի հանգուցային դեմքը՝ բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, նրան աշխատանքի է վարձել իրեն պատկանող Line M-Trade քոնսալթինգային ընկերության միջոցով, որը ֆինանսավորում էր Բաքուն եւ զբաղվում էր Ադրբեջանի շահերի լոբբինգով։
Ավելի ուշ Շտրենցը հայտարարել է, որ չի իմացել ընկերության ֆինանսավորման աղբյուրի մասին։ Կասկածների հետ կապված՝ 2018թ. սկզբին նրան հանեցին ԵԽԽՎ-ում բունդեսթագի պատվիրակությունից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր