Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

16 մար 2021 13:35

Ինչպես է Ադրբեջանը կոռումպացնում արևմտյան քաղաքական գործիչներին»

Մարտի 13-ին տնտեսության ոլորտի գերմանական խոշորագույն «Handelsblatt» թերթում լույս է տեսել վերջինիս օտարերկրյա թղթակից Մաթիաս Բրյուգմանի լայնածավալ հոդվածն Ադրբեջանի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հոդվածի հակիրճ թարգմանությունը:


«Ինչպես է Ադրբեջանը կոռումպացնում արևմտյան քաղաքական գործիչներին»


Նավթ, սպորտ և խաղեր – սրանցով է կովկասյան հանրապետությունը ցանկանում լինել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դրանում իրեն օգնում են ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի քաղաքական գործիչները, որոնց այժմ փաթաթվել են իրական կոռուպցիոն մեղադրանքներ:


Ադրբեջանը, որը նավթի ու բնական գազի հայտնագործումից հետո հսկայական հարստություն կուտակեց, ավելի ու ավելի է ձգտում դուրս գալ միջազգային բեմահարթակ, այդ թվում` նաև սպորտի և շոուբիզնեսի աշխարհի խոշոր միջոցառումների միջոցով:


BP-ի, RWE-ի, TOTAL-ի, PETRONAS-ի, STATOIL-ի նման խոշոր կոնցեռնները հրապուրված են Կասպից ծովում Շահ Դենիզ գազի հսկայական հանքահորի հայտնագործմամբ: Միլիարդներ են հոսում դեպի մայրաքաղաք՝ Բաքվում տեղակայված պետական SOCAR կոնցեռն, և մեծածավալ գումարներ հոսում՝ քիչ թե շատ PR-ի համար:


Սա հրատապ անհրաժեշտություն ունի, քանի որ Ադրբեջանն ավելի ու ավելի է վերածվում Ռուսաստանի մրցակցի: Դեպի Թուրքիա էներգակիրների տեղափոխումը բերում է նրան, որ ահռելի գումարներ են անմիջապես այն երկիր, որը ժամանակին Մոսկվայից կախում ուներ։


Եթե ռուսական Gazprom կոնցեռնի օգտին ժամանակին նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն (ՍԴԿ) էր գովազդում, ապա RWE-ի և Ադրբեջանից նոր գազամուղի նախագծի օգտին հանդես է գալիս նախկին ԱԳ նախարար Յոշկա Ֆիշերը (Կանաչներ):


Գերմանիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ


Նորից ու նորից հօգուտ Ադրբեջանի աշխատանքներ են տարվում նախևառաջ ՔԴՄ և ՔՍՄ քաղաքական գործիչների կողմից: Հինգշաբթի իր մանդատը վայր դրեց Թյուրինգիա երկրամասից ՔԴՄ պատգամավոր Մարկ Հաուպտմանը, երբ երկրամասային թերթում գրվեց, որ նա զբաղվել է Ադրբեջանի գովազդով:


ՔԴՄ պատգամավոր Կարին Շտրենցին, ով սուրբծննդյան կենացը Գերմանաադրբեջանական ֆորումում բարձրացրեց հանուն Բաքվի ղեկավարի, 2020թ. հունվարին այցելեց գլխավոր դատախազը. պատգամավորի երկրամասային և Բունդեսթագի գրասենյակներում խուզարկություն անցկացվեց: Նախորդ շաբաթ արշավ եղավ նաև ՔԴՄ պատգամավոր Աքսել Ֆիշերի դեմ:


Ուրբաթ հայտնի դարձավ, որ Տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Բարայսը (ՔԴՄ) հօգուտ Ադրբեջանի ներգրավված է գերմանական բժշկական տեխնիկա արտադրողի հետ գործարքում: Բարայսը «Handelsblatt»-ին հաստատել է Գերմանական Խմբագրությունների միության (RND) զեկույցի այն տեղեկատվությունը, որի համաձայն, կորոնավիրուսի շրջանում «Löwestein Medical» ընկերությունում անձամբ ներգրավված էր հօգուտ Ադրբեջանի գործարքի, թեև, ըստ Բարայսի, ինքը «որևէ ճնշում չի գործադրել», այլ խոսքը գնացել է միայն 150 շնչառական սարքեր կովկասյան հանրապետություն ուղարկելու ժամկետների հարցման մասին:


Գերմանաադրբեջանական ֆորումի նախագահն է Հանս-Էբերհարդ Շլայերը (ՔԴՄ), ով ղեկավարել է Ռայնլանդ-Պֆալց երկրամասի կառավարության աշխատակազմը:


Հելմուտ Քոլի կառավարության երբեմնի խոսնակ, ՔԴՄ-ից Բունդեսթագի նախկին պատգամավոր Օտտո Հաուզերն (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում Ադրբեջանի պատվավոր հյուպատոս – խմբ.) այսօր պատվավոր նախագահն է այն միության, որը պետք է նպաստի «գերմանաադրբեջանական հարաբերությունների խորացմանը» և այդ նպատակով իրականացնի «խորհրդարանականների, տնտեսական պատվիրակությունների և փորձագետների ճանապարհորդություններ դեպի Ադրբեեջան»:


Անձեռնմխելիությունից զրկում


Կաշառակերության կասկածի մեղադրանքով Շտրենցը և Ֆիշերը զրկվել են պատգամավորական անձեռնմխելությունից: Ֆիշերն «անհիմն» է որակում այդ մեղադրանքները: Այդուհանդերձ, գործն այնքան էլ անհիմն չի երևում. Շտրենցը «Transparency International»-ին վճարեց 20.000 եվրո տուգանք: Քննությունների արդյունքում նշվեց, որ Շտրենցը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հետ կապված տարբեր գործարքներում խախտել է ԵԽԽՎ վարքագծի կանոնները․ նա գումար է ստացել «Firma Line M-Trade» ընկերությունից, որն ըստ «Tagesspiegel»-ի՝ վճարվում էր Ադրբեջանից: Ընկերությունը պատկանում էր ՔՍՄ պատգամավոր Էդուարդ Լինթներին, ով նույնպես, Շտրենցի նման, հայտնի էր ԵԽԽՎ-ում Ադրբեջանին քննադատող բանաձևերի դեմ քվեարկություններով: Քաղաքականությունից դուրս գալուց հետո Լինթներն իրեն ամբողջովին նվիրեց Ադրբեջանի օգտին լոբբինգին:


Սև դրամարկղեր «Սևերի» համար


Այն, ինչ պահանջում էին նախկին երեք դատավորները, այսօր արդեն ապշեցուցիչ է. Ադրբեջանի նախկին դեսպաններից մեկը նշել է, որ լոբբիստական աշխատանքների համար Ադրբեջանի ռեժիմից 30 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրվել:


Վկաները նշում են «փողի բաժանման համակարգի» մասին, որի շրջանակներում, Ադրբեջանին մատուցված ծառայությունների համար ԵԺԿ խմբակցության քրիստոնյա-դեմոկրատական պատգամավորները «գումարով ծրարներ» էին ստանում:


Սակայն, այս սև գործարքները միայն Ադրբեջանին չեն վերաբերում, այլև Ղազախստանին և Ուզբեկստանին, որոնք տարիներ շարունակ մեծ գումարներ են ծախսում և հռչակավոր PR ոլորտի խորհրդատուներ վարձում Բեռլինում՝ իրենց երկրների կասկածելի կերպարը հղկելու-փայլեցնելու նպատակով:


Բռնապետական ընտանեկան դինաստիա


Նորից ու նորից են աչքի ընկնում Ադրբեջանն ու այնտեղի բռնապետական ընտանեկան դինաստիան: Իլհամ Ալիևը նավթային պետության ղեկը 2003թ. ժառանգել է իր մահացող հորից՝ Հեյդար Ալիևից, ով բարձրաստիճան ՊԱԿ սպա էր, 1969թ.-ից Ադրբեջանի Կոմկուսի գլխավոր քարտուղար և 1982թ. հասավ մինչև Կրեմլ:


Լոբբիզմի առումով հատկապես ուշադրության է արժանի 2012թ. Եվրատեսիլ մրցույթը Բաքվում:


Երկիրն ու նրա տիրակալները եվրոպական հանրությանը հայտնի են նաև մարդու իրավունքների խախտումներով, ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով: Բաքվի տիրող ընտանիքի մասին դրական PR անելու նպատակով միլիոններ են ծախսվում, այդ թվում՝ արևմտյան քաղաքական գործիչների ձայների համար, նախևառաջ՝ ՔԴՄ/ՔՍՄ Միության:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր