Գրիպի ժամանակ ջերմությունն իջեցնել չի կարելի
![Գրիպի ժամանակ ջերմությունն իջեցնել չի կարելի Գրիպի ժամանակ ջերմությունն իջեցնել չի կարելի](https://hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1548063355_83d57d4590be078f632b1d0d61f83231_xl.jpg)
Փորձենք պարզել՝ ինչու:
Գիտնականները դեռեւս 70-ական թվականներին են պարզել, որ ինֆեկցիայի ժամանակ մարմնի ջերմության բնական բարձրացումը իմունային համակարգի նորմալ ռեակցիան է՝ ուղղված վիրուսի բազմացման ճնշմանը. բարձր ջերմության դեպքում վիրուսները չեն կարողանում նորմալ բազմանալ եւ տարածվել:
Եթե ջերմիջեցնողներով ջերմությունը նվազեցվի, օրգանիզմում միջավայրն առավել բարենպաստ կդառնա վիրուսների բազմացման համար: Այսպիսով, հիվանդությունն ավելի երկար կտեւի:
Գիտնականների խոսքով՝ ջերմության արհեստական իջեցումը բերում է ինֆեկցիայի լրացուցիչ տարածման եւ գրիպի վիրուսի ճնշման բնական մեխանիզմի խախտման հետեւանքով նպաստում մարդկային պոպուլյացիայի շրջանում մահվան դեպքերի թվի մեծացմանը:
Ըստ նրանց հաշվարկների՝ մարմնի ջերմության արհեստական իջեցումը բերում է հիվանդության լրացուցիչ դեպքերի գրեթե մեկ տոկոսի առաջացմանը: Եթե գրիպի հարուցիչը մեծ վարակելիությամբ նոր շտամն է, ապա ջերմիջեցնողների օգտագործումը բերում է ոչ միայն հիվանդացության աճի, այլեւ մահվան ելքի:
Նշենք, որ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ջերմությունն իջեցնել միան Ցելսիուսի 38,5 աստիճանից բարձր լինելու դեպքում: