Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը          Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին       Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից    

21 հուն 2019 18:35

ՌԴ-ում կինը ծծմբաթթու է լցրել վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա

ՌԴ-ում կինը ծծմբաթթու է լցրել վարկային կազմակերպության աշխատակցուհու վրաՌուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում ոստիկանները ձերբակալել են կնոջը, որը ծծմբաթթու է լցրել միկրովարկեր տրամադրող կազմակերպության գրասենյակի աշխատակցուհու վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անհայտ կինը մտել է գրասենյակ, պոլիէթիլենային տոպրակից հանել ծծմբաթթվով լի տարան և դրա պարունակությունը լցրել կազմակերպության աշխատակցուհու վրա, ապա փախել անհայտ ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ մարզային վարչության հաղորդագրության մեջ: 
Իրավապահները բացահայտել են կասկածյալի անձը: Նա տեղի բնակիչ է՝ ծնված 1968թ.-ին, նախկինում դատապարտված չի եղել:
Ոստիկանության վարկածով՝ կինը գրասենյակ է գնացել գումար ստանալու հույսով: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր