Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 հուն 2019 11:23

«Մարդ-ծառը» կրկին՝ բժիշկների մոտ.պալարները ամբողջությամբ պատել են նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը. լուսանկարներ

«Մարդ-ծառը» կրկին՝ բժիշկների մոտ.պալարները ամբողջությամբ պատել են  նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը. լուսանկարներԲանգլադեշից Աբուլու Բայանդարուին 16 վիրահատություն էր պահանջվել, որպեսզի նա կարողանա առաջին անգամ իր դստերը գրկել եւ 25 վիրահատություն, որպեսզի կարողանա բոլորի պես ապրել: Սակայն երջանկությունը երկար չի տեւել. Աբուլը նորից հիվանդանոցում է:
Աբուլը հազվագյուտ հիվանդություն ունի, որի պատճառով նրան «մարդ-ծառ» են անվանում. նրա ձեռքերին եւ ոտնաթաթերին ծառի կեղեւի նման պալարներ են աճում:
Աբուլի ախտորոշումը գորտնուկային էպիդերմոդիսպլազիա: է: Այս հիվանդության պատճառով տղամարդու մարմինը պատված է բազմաթիվ գորտնուկներով, որոնք նրա մաշկը ծառի կեղեւի նման են դարձրել:
2016 թվականին Աբուլը, որն այն ժամանակ 26 տարեկան էր, առաջին անգամ դիմել էր բժիշկներին, որոնք օգնել էին հազվագյուտ անոմալիայով տառապող պացիենտին եւ մաշկից 5 կգ պալար  հեռացրել:
Դրա համար նրանց պահանջվել էր 25 վիրահատություն անցկացնել, որից հետո նրա ձեռքերը եւ ոտքերը նման էին դարձել սովորական վերջույթներին:
Մասնագետները կարծել են, որ նրանք կարողացել են վերահսկողության տակ առնել պացիենտի վիճակը, սակայն մայիսին հիվանդության նախանշանները նորից սրվել են:
Բժշկությունից հիասթափված տղամարդը փախել էր հիվանդանոցից, որպեսզի գտնի բուժում, որն իսկապես նրան կազատի ծանր հիվանդությունից:
Կիրակի՝ հունվարի 20-ին «մարդ-ծառը» նորից հայտնվել է բժիշկների մոտ:  Նա խոստովանել է, որ նրան այլեւս ոչ մեկ չի կարողացել օգնել եւ խնդրել է բուժել իրեն: Նրա մաշլի վիճակը ողբալի էր դարձել. պալարները գրեթե ամբողջությամբ պատել են  նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը:
Մասնագետները խոստացել են առաջիկայում նրա բուժմանն անցնել: Երկրի իշխանությունները խոստացել են աջակցել այդ հարցում:
«Մարդ-ծառը» կրկին՝ բժիշկների մոտ.պալարները ամբողջությամբ պատել են  նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը. լուսանկարներ
«Մարդ-ծառը» կրկին՝ բժիշկների մոտ.պալարները ամբողջությամբ պատել են  նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը. լուսանկարներ«Մարդ-ծառը» կրկին՝ բժիշկների մոտ.պալարները ամբողջությամբ պատել են  նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը. լուսանկարներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր