ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

22 հուն 2019 14:17

Տոն է Էջմիածնում. Մանվել Գրիգորյանին կալանավորելը տոնելու ենք խորովածով, համեցեք

Տոն է Էջմիածնում. Մանվել Գրիգորյանին կալանավորելը տոնելու ենք խորովածով, համեցեքՔիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը և կալանավորել Մանվել Գրիգորյանին:
Վերոնշյալ  որոշումը ծափերով ընդունվեց դատարանի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից: Ակցիայի նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, թե սա ապացուցեց, որ Հայաստանը գնում է դեպի օրինական երկիր դառնալու ճանապարհով: Աբրահամյանի խոսքերով, սա պետականության ևս մեկ հաղթանակն է ընդդիմ նախկին ռեժիմի. «Այս որոշումը մեզ նորից թև տվեց, որպեսզի նոր ուժով սկսենք պայքարել հանուն ուժեղ, ամենամարտունակ Հայաստանի: Սրանով մենք ևս մեկ անգամ հեղափոխություն արեցինք ընդդեմ արդարադատության: Ես վստահ եմ, որ այլևս անօրինական որոշումներ չեն կայացվելու, քանի որ ժողովուրդն իրավապահանջ է»:

Մանվել Գրիգորյանին կալանավորելը Էջմիածինում տոնելու են խորովածով: Ակցիայի մասնակիցները հրավիրում են բոլորին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր