Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 հուն 2019 10:03

Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ».«Փաստ»

Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ».«Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Նաիրի ինշուրանսի» հետ կապված աղմուկը եւս մեկ անգամ ստիպեց մտորել «հավասարների» եւ «ավելի հավասարների» մշտական դիլեմայի մասին: Բնավ կասկածի տակ չդնելով պատկան մարմինների գործունեության անաչառությունը, ինչպես նաեւ կոնկրետ այս դեպքում հնարավոր խախտումների առկայության հնարավորությունը, չենք կարող չարձանագրել մի քանի բան: Հայաստանում ապահովագրական ընկերությունները շատ չեն, դրանք կարելի  է հաշվել ձեռքի մատների վրա:
Ավելին՝ քիչ թե շատ այդ ոլորտի հետ թեկուզեւ հպանցիկ շփում ունեցողները գիտեն, որ ընկերությունների աշխատելաոճը առանձնապես չի տարբերվում: Այս իմաստով առավել տրամաբանական կլիներ, եթե պետությունը ոլորտում հնարավոր խախտումների դեմ պայքարին ձեռնամուխ լիներ համակարգային, ոչ թե խտրական մոտեցմամբ: Այս խտրական մոտեցման տպավորությունն, ընդ որում, անընդհատ ներկա է:
Ձերբակալվում է մանկապարտեզի մեկ տնօրեն, կարծես միայն այդ տնօրենն է, որ կոռուպցիոն գործարքներում կարող էր մասնակից լինել, քանդվում  է մեկ ապօրինի շինություն, կարծես միայն այդ շինությունն էր ապօրինի Երեւանում: Գուցե այս ամենը պատահականություն է, այն իմաստով, որ առանձին դեպքերն են հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, բայց ոչ երբեք համակարգային խնդիրները:
Ոչ ոք չի վիճարկում անօրինականությունների դեմ պայքարելու կարեւորությունը, մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը: Լրիվ ընդհակառակը: Բայց նույն այդ պատահականությունների շարքում երեւում է ներկայիս իշխանության քաղաքական հակառակորդների, քաղաքական թիրախների ստվերը:
Գուցե սա եւս պատահակա՞ն է: Հաշվի առնելով, որ հետհեղափոխական Հայաստանում իշխանության հասցեին հնչող ցանկացած մտահոգություն ստանում է՝ «բա Սերժի վախտ լա՞վ էր» որակի արձագանք, նշենք, որ, իհարկե, լավ չէր: Ավելին՝ արդարադատության խտրական կիրառումը ունեցել է գրեթե կազմակերպված բնույթ «Սերժի վախտ»: Բայց հիմա մենք ապրում ենք «Նիկոլի վախտ»: Իսկ Նիկոլի եւ Սերժի վախտերի միջեւ ճանապարհն անցել է հեղափոխությամբ: Սա ուղղակի, որպես հիշողության թարմացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր